ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկյան ամբիցիաները Կովկասում. ի՞նչ է նշանակում Վենսի ուղևորությունը Ռուսաստանի և Իրանի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Ռուսաստանը և Իրանը համաձայնեն խոչընդոտել ամերիկյան նախաձեռնությունները, Վենսի կողմից Ադրբեջանում և Հայաստանում տեղադրված «դրոշը» կհայտնվի մեկուսացված կղզում, գրում է pravda.ru–ն։

ԱՄՆ փոխնախագահը որպես նախագահի վստահելի անձ փետրվարի 9-11-ը այցելել է Հայաստան և Ադրբեջան ընդգծելու TRIPP նախագծի կարևորությունը։ Վենսը կոնկրետ «նվերներ» է տարել, այն է համաձայնագրեր NVIDIA չիպերով և արհեստական բանականության համակարգերով գերհամակարգիչների մատակարարման, միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և «օդային պաշտպանության համակարգերի» մատակարարման վերաբերյալ։ Ադրբեջանը ստացել է պարեկային նավեր և TRIPP-ի համար 175 միլիոն դոլարի ներդրումներ։ Աշխարհաքաղաքական առումով Վենսի ուղևորությունը տարածաշրջանում ուղղակի ԱՄՆ շահերի «դրոշի բարձրացում» էր, ԱՄՆ–ը TRIPP-ի նկատմամբ անմիջական վերահսկողության միջոցով վերահսկողություն է ձեռք բերում Ռուսաստանի (և Շիրակի ռազմաբազայի) և Իրանի նկատմամբ։

Կրեմլը պահպանել է իր հանգստությունը։ Մամուլի կցորդ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, որոնք իրավունք ունեն իրենց սեփական արտաքին քաղաքականությունը վարելու: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում զարգացնել «խորը կապեր այդ երկու երկրների հետ բոլոր ոլորտներում»: Ռուսաստանը պատրաստ է, բայց արդյո՞ք Երևանն ու Բաքուն պատրաստ են: Պեսկովը ժպիտի ետևում թաքցրել է Անդրկովկասում հողերի կորուստը և Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող աճող սպառնալիքները։

Իրանի համար TRIPP միջանցքի ստեղծումը նույնպես հրատապ հարց է, որը Թեհրանը, ի տարբերություն Մոսկվայի, պարբերաբար անվանում է «աշխարհաքաղաքական խեղդում»: Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անկեղծորեն հայտարարել է, որ Իրանը կարգելափակի այդ միջանցքի նախաձեռնությունը «Ռուսաստանի հետ կամ առանց նրա»: 

Բայց ինչպե՞ս դուրս մղել ԱՄՆ-ին Անդրկովկասից: Կան երեք հիմնական սցենարներ, որոնց դեպքում ամերիկացիները կարող են դուրս մղվել կամ դուրս գալ տարածաշրջանից, քանի որ նրանց դիրքը խոցելի է աշխարհագրության (ընդհանուր սահմանների բացակայություն) և ժամանակի սղության պատճառով։

Առաջինը Իրանից է: Իրանն ունի մեծ փորձ միջնորդական պատերազմներում և կարող է անկայունացնել Սյունիքը (որով անցնում է TRIPP-ը) իր միջնորդների կամ կիբեռհարձակումների միջոցով այն դարձնելով ներդրումների համար վտանգավոր։ Իրանը կարող է կտրել իր տարանցիկ ուղիները դեպի Հայաստան և Երևանին լիովին կախված դարձնել այն ամերիկյան միջանցքից, որը դեռևս չի ավարտվել։

Երկրորդը Ռուսաստանից է, որը հզոր լծակներ ունի Հայաստանի վրա։ Մոսկվան կարող է հայտարարել Հայաստանի գազաբաշխման ցանցի «չպլանավորված սպասարկման» մասին, կամ կտրուկ բարձրացնել գները շուկայական մակարդակի։ Դա կհանգեցնի Հայաստանի ջերմաէլեկտրակայանների փակմանը, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Նաև Ռուսաստանը կարող է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի վառելիքի մատակարարումը, որը մատակարարում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Նույնիսկ ԱՄՆ-ի Հայաստանում փոքր միջուկային ռեակտորներ (ՓՄՌ) կառուցելու հավակնոտ ծրագրերի դեպքում, այդ գործընթացը կտևի 10-15 տարի, իսկ էներգետիկ փլուզում կարող է սկսվել մեկ շաբաթից։ Քանի որ Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվելու է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո, Ռուսաստանը կարող է դադարեցնել գնացքների սպասարկումը պատճառաբանելով գործադուլները, խափանումները կամ «վերակազմակերպումը»։ Դա կկաթվածահար անի ամերիկյան շինարարական նախագծերի համար անհրաժեշտ ներքին բեռնափոխադրումները։ Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսը  նույնպես խոցելի է, ինչի փակման արդյունքում մի քանի օր հետո հայկական խանութների դարակները կդատարկվեն։ Նաև Հայաստանը զգալի պարտք ունի Ռուսաստանին (ներառյալ պաշտպանական վարկեր)։ Պետական ձեռնարկությունների հաշիվների անհապաղ վճարումը կամ սառեցումը ռուսական բանկերում պահանջելը կհարվածի երկրի բյուջեին։ Շատերը կասեն, որ այս ամենը Ռուսաստանի մեթոդները չեն, բայց ժամանակն է հանել վարդագույն ակնոցները։ ԱՄՆ-ը փորձում է կոտրել Ռուսաստանին տնտեսական շրջափակմամբ, հրահրելով միջուկային պատերազմ, ներխուժելով նրա պատմական տարածքները։ Բայց միայն Աստված գիտի, թե որոնք են Կրեմլի «կարմիր գծերը»։ Ըստ երևույթին, ինչպես Ուկրաինայում, դրանք ներառում են Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությունը, իսկ ավելի ցածր մակարդակում՝ Շիրակի ռազմաբազայի դուրսբերումը և ռուսական սեփականության ազգայնացումը։

Երրորդ սցենարը Ռուսաստանի և Իրանի համատեղ գործողություններ են։ 

Այնուամենայնիվ, կարող է նաև կազմակերպվել հակազդեցություն Հայաստանի համար բլիթով։ 2026 թվականի սկզբին Ռուսաստանը ակտիվացրեց քննարկումները Աբխազիայով դեպի Վրաստան, ապա դեպի Հայաստան անցնող ճանապարհ բացելու վերաբերյալ: 2025 թվականի վերջին հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանին սահմանակից Աբխազիայի Գալի շրջանում խոշոր լոգիստիկ կենտրոն է կառուցում:

Տնտեսագետները նշում են, որ եթե Աբխազիայով օրինական տարանցիկ փոխադրում սկսվի, ապա Վրաստանի բյուջեն իր եկամուտների մեծ մասը կստանա մաքսատուրքերից և բանկային վճարներից: Առայժմ Թբիլիսին հերքում է նման համաձայնագրերի առկայությունը:
Ամերիկացիների հիմնական թուլությունը ժամանակն է: Եթե ԱՄՆ վարչակազմը փոխվի մինչև 2028 թվականը, կամ Վաշինգտոնի ուշադրությունը տեղափոխվի Թայվան կամ ներքին հարցեր, ապա Հայաստանը կարող է մենակ մնալ իր զայրացած հարևանների հետ (ներառյալ Ադրբեջանի)  անավարտ միջանցքով և փչացած հարաբերություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular