Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ)
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երեկ ներկա է եղել Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի կենտրոնական՝ «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում կայացած դիմակայությունն աչքի է ընկել դրամատիկ ընթացքով և ավարտվել տանտերերի կամային հաղթանակով՝ 3:2 հաշվով: