ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն առայժմ մնում է աշխարհում միակ երկիրը, որը որոշում է կայացրել մեկ միլիարդ դոլար հատկացնել Պաղեստինին օգնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բելառուսը կարող է Խաղաղության խորհրդում ներկայացնել Ռուսաստանի շահերը՝ որպես Միութենական պետության գործընկեր, Պեսկովը նշել է, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։

«Տվյալ դեպքում մենք հազիվ թե ունենանք այն բանի կարիքը, որ Մինսկն այնտեղ ներկայացնի մեր շահերը, որովհետև եթե խոսքն իսկապես գնում է Գազայի և պաղեստինյան կարգավորման մասին, ապա այստեղ, թերևս, կարևոր է, որ մինչ օրս Ռուսաստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որը որոշում է կայացրել մեկ միլիարդ դոլար հատկացնել Պաղեստինին օգնելու համար, և շատ կարևոր է դա չմոռանալ», – պատասխանել է Պեսկովը։

Խաղաղության խորհրդին մասնակցելու վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը դեռևս որոշված չէ, պարզաբանել է Պեսկովը։ Հարցը շարունակում է մշակվել Արտաքին գործերի նախարարության կողմից՝ գործընկերների և դաշնակիցների հետ համատեղ, հայտնում է «Միր 24»-ը:

Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից. դրա օգտագործման սահմանափակումները մտցրել են հենց իրենք՝ ԱՄՆ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular