«Ատլետիկոն» 4-0 պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում 4-0 պարտության մատնեց կատալոնական «Բարսելոնային»։
Հանդիպման հաշիվը բացվեց (6') Իսպանիայի չեմպիոնի դարպասապահի Ժոան Գարսիայի սխալից հետո։ Գարսիան չկարողացավ ֆիքսել գնդակը պաշտպան Էրիկ Գարսիայի փոխանցումից հետո
14'-ին մադրիդյան ակումբը կրկնապատկեց հաշիվը։ Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտպան Նահուել Մոլինայի փոխանցումից հետո գրավեց դարպասը։
33-րդ րոպեին հարձակվող Խուլիան Ալվարեսի փոխանցումից հետո նիգերիացի Ադեմոլա Լուկմանը երրորդ գնդակն ուղարկեց «Կապտանռնագույնների» դարպասը։ Իսկ արդեն 45'+2'-ին Ալվարեսը դարձավ գոլի հեղինակ, իսկ Լուկմանը՝ գոլային փոխանցման։
Պաշտպան Պաու Կուբարսին 52'-ին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցում հետ գրավեց դարպասը, սակայն մի քանի րոպե ստոգելուց հետո ՎԱՐ համակարգը չեղարկեց այն՝ հիմք ընդունելով խաղից դուրսը։
85'-ին Էրիկ Գարսիան կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտից։