ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շահույթի տոկոսների մասին. Ինչո՞ւ է Թրամփը պլանավորում միլիարդներ ծախսել Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Կովկաս, Հայաստան և Ադրբեջան, անկասկած, արտառոց իրադարձություն է: Այն իսկապես էքստրաօրդինար է է այդ երկրների համար, գրում է absatz.media–ն: Իր այցով Վենսը բառացիորեն Հայաստանը բարձրացնում է համաշխարհային քաղաքականության գագաթնակետին, ցույց է տալիս, որ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը համաշխարհային նշանակություն ունի: Եթե ժամանակակից աշխարհի շատ քիչ մեծ տերություններից մեկը այդպես է կարծում, ապա դա այդպես էլ կա: Բայց ո՞րն է Հայաստանի նշանակությունը:

Երևանում Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ որպես միջուկային էներգիայի համաձայնագրի մաս: Մատակարարումների գինը 5 միլիարդ դոլար է: Ավելին, «երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում են վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման ևս 4 միլիարդ դոլարի պայմանագրեր»:

Ինչո՞ւ նման առատաձեռնություն: Ամերիկացիները հույս ունեն և հավատում են, որ կարող են ազատել Հայաստանը ռուսական ազդեցությունից և այն ինտեգրել իրենց շահերի և ազդեցության շրջանակին առնվազը երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ:

Բայց ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ը ներդրումներ կատարի Հայաստանում և մրցակցի «Ռոսատոմի» հետ։ Արդյո՞ք ամերիկացիները իսկապես հույս ունեն շահույթի վրա, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում։ Այո՛ ունեն, և նրանք լավ ու ճշգրիտ հաշվարկներ են արել։ ԱՄՆ տեսանկյունից, այնտեղ միջուկային ռեակտորների մատակարարումը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ստեղծվի միասնական էներգետիկ համակարգ ամբողջ Անդրկովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), որին կմիանա նաև Թուրքիան։ Դա նշանակում է, որ Հայաստանը կմնա ինքնիշխան երկիր միայն անունով, քանի որ  ամբողջությամբ կախված կլինի այն էներգետիկ համակարգից, որը չի կարող վերահսկել։ Դա նաև նշանակում է, որ նա այլևս սերտորեն կապված չի լինի Ռուսաստանի հետ։ Եվ այո՛, դա նշանակում է հսկայական շահույթներ ԱՄՆ-ի համար, քանի որ էներգետիկ ներդրումները անհրաժեշտ են ոչ թե ինքնին, այլ բացառապես «Թրամփի ճանապարհի» հետ կապված՝ լոգիստիկ միջանցք, որը անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջևան և հետո Թուրքիա և Եվրոպա։

Այն կտեղափոխի ապրանքներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքմենստանից և Ղազախստանից, և, ամենակարևորը, Չինաստանից։ Դրանք կշարժվեն դեպի արևմուտք շրջանցելով Ռուսաստանը։ «Թրամփի ճանապարհի» ավելի քան 70%-ը կմնա ամերիկացիների սեփականությունը։ Ըստ Forbes-ի երթուղու առևտրային շրջանառությունը կկազմի տարեկան 50 միլիարդ դոլար։ Այսինքն 9 միլիարդ դոլարը էլեկտրաէներգիայի մեջ ներդնելը իմաստ ունի, 5 միլիարդը երթուղու ենթակառուցվածքներում ներդնելը ևս։ Բացի դա Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցությունից զրկելն է պարզապես անգին ԱՄՆ-ի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular