ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվային ուղերձից մինչև սահմանադրական փոփոխություն․ Սամվել Կարապետյանի վարչապետական հայտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն խորհրդարանական առաջիկա ընտրություններում կլինի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Փետրվարի 11-ին կայացած կուսակցության համագումարում նա միաձայն ընտրվել էր կուսակցության նախագահ, իսկ մեկ օր անց պաշտոնապես հայտարարվեց նաև նրա վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին, իսկ արդեն համաժողովի ընթացքում հաստատեց, որ խոսքը վերաբերում է տնային կալանքի տակ գտնվող իր հորեղբորը՝ Սամվել Կարապետյանին։

Թեկնածության շուրջ առաջ եկած հիմնական հարցը վերաբերում է Սահմանադրության 148-րդ հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այդ դրույթը փոխկապակցված է պատգամավորի համար սահմանված չափանիշների հետ, որոնց համաձայն Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Այս դրույթը փաստացի նշանակում է, որ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող ընդգրկվել նաև նախընտրական ցուցակում։

Հենց այս հարցի շուրջ համաժողովում ներկայացվեցին իրավական հիմնավորումներ։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոփոխելի է Ազգային ժողովի միջոցով և չի պատկանում այն հոդվածների շարքին, որոնց փոփոխությունը պահանջում է հանրաքվե։ Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում, քսան օր անց իրենք Ազգային ժողովում կձեռնարկեն համապատասխան փոփոխությունը, որը կթույլատրի Հայաստանի ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին, ընտրվել վարչապետ։

Փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը տարածված տեսաուղերձում նշել է, որ 148-րդ հոդվածը փոփոխելի է խորհրդարանի կողմից և դրա համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի աջակցությունը։ Նույն տեսակետը տարբեր ձևաչափերով ներկայացրել են նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Համաժողովի ընթացքում հրապարակվեց նաև Սամվել Կարապետյանի տեսաուղերձը, որը պատրաստվել էր արհեստական բանականության միջոցով։ Թեև նա կալանքից ազատվելուց հետո գտնվում է տանը, փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել է, որ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձի ձևաչափը իրավական առումով հստակ կարգավորված չէր։ Նրա խոսքով՝ համապատասխան դիմում-հարցումներ են ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին՝ տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ստանալու նպատակով, սակայն ստացված պատասխանը համարժեք է եղել մերժման, իսկ դատախազությունից պատասխան չի ստացվել։

Ուղերձում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի բարեկեցիկ կյանքի կառուցումը կսկսվի ընտրությունների հաջորդ օրվանից։ Նրա խոսքով՝ երկրում քաղաքական իրավիճակը փոխվել է, և գործող իշխանությունը կորցրել է նախկին դիրքերը։ Նա քննադատել է իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ տնտեսության վիճակը բնութագրելով որպես պարտքերի մեջ խրված և աղքատ պետություն։ Կարապետյանը շեշտել է, որ խաղաղությունը չի կարող կառուցվել թույլ պետության հիմքի վրա և որ ուժեղ բանակը պատերազմի հոմանիշ չէ։ Նրա գնահատմամբ՝ երկրին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն, իսկ մանրամասն ծրագրերը կներկայացվեն առաջիկայում։ Ուղերձը եզրափակվել է արդեն ձևավորված կարգախոսով՝ «Մենք անպայման հաջողելու ենք մեր ձևով»։

Մինչդեռ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները և նրանց հետ կապվող շրջանակները քննադատում են նախաձեռնությունը՝ պնդելով, թե Սահմանադրության փոփոխությունը նպատակ ունի մեկ անձի պաշտոնավարման ապահովում։ Սակայն ընդդիմադիր շրջանակները հիշեցնում են, որ 2020 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով։ Այս համատեքստում կողմերը փոխադարձաբար միմյանց մեղադրում են քաղաքական նպատակահարմարությունից բխող սահմանադրական փոփոխությունների մեջ։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրաիրավական հարթության վրա է տեղափոխել քննարկումը։ Առաջիկա ընտրությունները կդառնան ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցության, այլև սահմանադրական կարգավորումների շուրջ ձևավորվող լայն բանավեճի փորձաքար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular