ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանը՝ որպես քաղաքական համախմբման առանցք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որով վերջնականապես ձևավորվեց այն քաղաքական նախագիծը, որը վերջին ամիսներին հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում էր։ Մինչ այդ «Մեր Ձևով» շարժման գործունեությամբ աչքի ընկած նախաձեռնությունը այժմ արդեն հանդես է գալիս որպես կուսակցություն՝ հստակ հայտ ներկայացնելով քաղաքական դաշտում իր դերակատարության մասին։ Վարչապետի թեկնածուի հարցի հստակեցումից հետո բազմաթիվ անորոշություններ վերացան, և քաղաքական գործընթացները մտան ավելի առարկայական փուլ։

Քաղաքական զարգացումների շուրջ «Փաստ»-ը զրուցել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով արձանագրում է, որ Սամվել Կարապետյանի առաջադրումը սպասելի որոշում էր։ Նրա խոսքով՝ առկա սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գործող թեկնածուների շարքում հենց Սամվել Կարապետյանն է այն գործիչը, որը կարող է իրական այլընտրանք լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Զոհրաբյանը նշում է, որ իրավական առումով բարձրացվող հարցերը, մասնավորապես քաղաքացիության սահմանափակումների հետ կապված, լուծելի են գործող Սահմանադրության և օրենսդրության շրջանակում։ Նրա համոզմամբ՝ մասնագիտական շրջանակներն ունեն բավարար գործիքակազմ՝ անհրաժեշտ իրավական ձևակերպումները կարգավորելու համար։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ քաղաքական այս փուլում առանցքային է ոչ միայն իրավական, այլև քաղաքական իրողությունների գնահատումը։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ունենալ զգալի աշխարհաքաղաքական աջակցություն, և այդ պայմաններում ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է լայն համախմբում։ Զոհրաբյանը նկատում է, որ հասարակության զգալի հատվածը հիասթափված է քաղաքական խոսքից և այլևս չի արձագանքում ավանդական հռետորաբանությանը, քանի որ լուծումներ չի տեսնում։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում իր համար հաճելի բացահայտում է եղել նաև Նարեկ Կարապետյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, ցուցաբերում է քաղաքական ճկունություն և արագ արձագանքման կարողություն։ Զոհրաբյանը նշում է, որ եթե կուսակցությունը ընտրեր ավելի պրագմատիկ ճանապարհ, ապա Նարեկ Կարապետյանը ևս կարող էր դիտարկվել որպես ուժեղ թեկնածու։ Սակայն հանրային ընկալման և համախմբման տեսանկյունից, նրա գնահատմամբ, առավել արդյունավետ է Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող առանցքը։

Քաղաքական գործիչը շեշտում է, որ ներկայիս պայմաններում փոփոխության հնարավորությունը տեսնում է միայն ընդդիմադիր լայն միավորման դեպքում։ Նրա կարծիքով՝ եթե ընդդիմադիր դաշտը ընտրություններին ներկայանա բազմաթիվ փոքր կուսակցություններով և չձևավորի առավելագույնը երկու խոշոր բլոկ, ապա վերջնական արդյունքը կծառայի գործող իշխանության շահերին։ Զոհրաբյանը համոզված է, որ այն ուժերը, որոնք գիտակցում են իրենց սահմանափակ ռեսուրսը, սակայն հրաժարվում են միավորվելուց, փաստացի պայքարում են ոչ թե իշխանափոխության, այլ խորհրդարանում սահմանափակ ներկայացվածության համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորումը և Սամվել Կարապետյանի առաջադրումը նոր փուլ են բացում ներքաղաքական պայքարում։ Թե որքանով այս նախաձեռնությունը կկարողանա ձևավորել լայն համախմբում և վերածվել համակարգային փոփոխության հարթակի, ցույց կտա առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular