ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։

Գործի ընթացքը և մեղադրանքը

Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 25.12.2009 թ․-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 28.12.2009 թ.-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով)։

 

Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակել են» տուժողի գումարները։

Մասնավորապես, դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է՝ «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով Ա. Մկրտչյանի վստահությունը»։

Մեղքի ընդունում՝ դատարանում

Գործը քննվել է արագացված կարգով։ «Դատալեքս»-ում հրապարակված դատական ակտում բառացի նշված է, որ ամբաստանյալ Ավետ Կոնջորյանը հայտարարել է.

«Միջնորդությունը ներկայացրել եմ կամավոր, խորհրդակցել եմ պաշտպանիս հետ, գիտակցում եմ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինձ պարզ է, համաձայն եմ մեղադրանքի հետ և ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին»։
(աղբյուր՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ)

Այսինքն՝ մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։

Դատավճիռը

17.06.2010 թ․-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել 4 տարվա ազատազրկում։

Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
(աղբյուր՝ «Դատալեքս»)

«Ժողովուրդ»-ի փորձը՝ ստանալ պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել դատական գործը, մեղքի ընդունման հանգամանքը և ներկայիս դիրքորոշումը։ Սակայն նա հրաժարվել է խոսել և որևէ պարզաբանում չի ներկայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Հայկ Կոնջորյանի գույքային ձեռքբերումներն՝ մասնավորապես առանձնատան գնի և եղբոր հետ կապի մասով։

Փաստերը՝ հղումներով

• Նյութը, ըստ «Հետք» հետաքննող կայքի՝ նշում է, որ Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս, 7/19 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Հայկ Կոնջորյանին և նրա կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին․ նրանք այն ձեռք են բերել 2024 թվականի հուլիսին՝ 54 մլն դրամով, որը զգալիորեն ցածր է շուկայական արժեքից։

• Ըստ նույն աղբյուրի՝ բնակելի տան իրական շուկայական արժեքը հաշվարկված է մոտ 75 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ գինը, որով այն գնել է պատգամավորը, մոտ 21.6 մլն դրամով ցածր է սույն շուկայական գներից։ Այս դրվագը Կոնջորյանը մի քանի անգամ, իհարկե, հերքել է:

• Աղբյուրները նշում են նաև, որ առանձնատունը վաճառող ընկերությունը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ, ունի կապեր Կոնջորյանի ընտանիքի հետ․ այդ ընկերության տնօրենն է Ավետ Կոնջորյանը, ում մասին հիշատակվում է նաև «Դատալեքս»-ում կատարված՝ խարդախության քրեական գործի մեջ։• Այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Հայկ Կոնջորյանի գնված առանձնատան հարցը. հուսանք՝ երբոր խոշոր չափերի խարդախության դրվագը չի շրջանցվի այս դեպքում՝ հատկապես, որ ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից գնված առանձնատան կառուցապատողի հետ Կոնջորյանի եղբայրը առնչություն ունեցել է, ինչի մասին հայտնել է ինքը՝ Կոնջորյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված գրավոր պարզաբանման մեջ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular