ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրքի բանկը սկսում է հերթական գրքահավաքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 23-ին, 19.00 Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դիմաց տրվեց «Գրքի Բանկ» նախագծի երրորդ փուլի պաշտոնական մեկնարկը։

Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, հայաստանյան տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ և շատ գրքասերներ, որոնք տասնյակ գրքեր էին բերել՝ դառնալով «Գրքի Բանկ» գրքահավաք-բարեգործական նախագծի առաջին նվիրատուներն ու մեկամյա ընթացքի լավ և ակտիվ մեկնարկ ապահովողները։

Ներկաները և կազմակերպիչները կարևորեցին «Book Bank»-ի կատարած աշխատանքը՝ գիրքն ու ընթերցանությունը հանրայնացնելու և տարածելու գործում։

«Այստեղ արդեն այնպիսի գրքեր եմ տեսնում, որոնք ինքս կցանկանայի ունենալ և որոնք պատիվ կբերեին ցանկացած գրադարանի», - նշեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ «Գրքի հանրայնացման և տարածման, գրադարանների համալրման հետ կապված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է։ Այն, որ մեր նվիրած գրքերը կարող են այլ մարդկանց ինչ-որ օգուտ տալ, արդեն իսկ ոգևորիչ է։ Վստահ ենք, որ Vivaro News-ի այս նախաձեռնությունը կլինի շարունակական և գնահատված», - ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս, «Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Հայկ Համբարձումյանը։

Կային մարդիկ, ովքեր տասնյակներով գրքեր էին բերել և ոգևորությամբ դրանք տաղավարի մեջ դնելով։ Միայն 15 րոպեների ընթացքում հարյուրից ավելի գիրք հավաքվեց: Լավ սկիզբը լավ ընթացքի երաշխավորն է:

Հիշեցնենք, որ այս անգամ «Բուք Բանկի» կազմակերպիչն է Vivaro News լրատվական կայքը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մեկ տարվա ընթացքում հավաքված գրքերը նախագծի աշխատանքային թիմի կողմից խնամքով կդասակարգվեն և կտարվեն տարբեր համայնքային գյուղական գրադարաններ, զորամասեր՝ այնտեղ ուր մարդիկ գրքի և ընթերցանության կարիքն ունեն:

Նվիրե՛ք գիրք, գիրքը լավագույն նվերն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular