ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 11-ին կայացավ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որը կարելի է համարել նորաստեղծ քաղաքական ուժի ձևավորման կարևորագույն փուլերից մեկը։

Համագումարի ընթացքում ընտրվեցին կուսակցության նախագահն ու խորհուրդը, ձևավորվեցին կառավարման մարմինները և հստակեցվեցին առաջիկա քաղաքական քայլերը։

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ՝ ստանալով համագումարի մասնակիցների ամբողջական աջակցությունը։ Այս որոշմամբ փաստացի ամրագրվեց, որ քաղաքական նոր միավորի առանցքային դեմքն ու գաղափարական պատասխանատուն հենց նա է։ Համագումարի ընթացքում շեշտվեց, որ կուսակցությունը մտադիր է առաջիկա գործընթացներին մասնակցել հստակ ծրագրով և իշխանության հավակնությամբ։

Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը, ինչը, ըստ քաղաքական շրջանակների, կարող է էական ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա։

Կուսակցության համապատասխան բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի և արտերկրի զանգվածային լրատվության միջոցների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։

Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից՝ առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

Նշենք, որ վերջին շրջանում Սամվել Կարապետյանը, Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կանգնելու համար, ենթարկվում է պետական ապարատի ճնշումների։ Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։ Զրուցակիցները անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ ընդգծելով արդարության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը։

Փետրվարի 12-ին կայանալիք միջոցառումը, ըստ կազմակերպիչների, պետք է դառնա ոչ միայն կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման հարթակ, այլ նաև քաղաքական նոր փուլ ազդարարող իրադարձություն։

Կուսակցության համակիրները վստահ են, որ «Ուժեղ Հայաստան»-ը կարող է ձևավորել նոր որակի քաղաքական օրակարգ և լայն հանրային աջակցություն ապահովել։ Առաջիկա ժամերին կհստակեցվի, թե ով է այն քաղաքական գործիչը, ում վստահվելու է վարչապետի թեկնածուի պատասխանատու առաքելությունը, և ինչ ուղերձներով է նոր ուժը մտնելու քաղաքական պայքարի դաշտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular