ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակվել է քաղաքական և հասարակական գործիչ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Թրամփի «Խաղաղության և բարգավաճման միջազգային ուղի» (TRIPP) դերի մասին է։

Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։ TRIPP-ի շրջանակում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավոր՝ միաժամանակ խորացնելով իր ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսություններում։ Թեև փաստաթուղթը դեռևս իրավաբանորեն պարտադիր չէ, այն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական պարտավորությունը Հարավային Կովկասում և բացառում է արտատարածքային վերահսկողության որևէ մոդել։ Արման Թաթոյանի գնահատմամբ՝ նախաձեռնության արդյունավետ իրականացումը կարող է տարածաշրջանը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդելի՝ բաժանման գոտին վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։ Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հանրային զգայունությունը՝ ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այս տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։

Հոդվածն ընդգծում է, որ TRIPP-ը արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված Հայաստան Ադրբեջան երկկողմ խաղաղության համաձայնագրին և վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը:

Հոդվածի թարգմանությունը ստորև․

«Դոնալդ Թրամփի TRIPP-ը իրական խաղաղության համաձայնագիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև | Կարծիք
Արման Թաթոյան

Անցյալ տավա գարնանը Բաքվի ռեժիմի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման նախապատրաստման հավաստի նշանների ֆոնին անհապաղ արտաքին միջամտությունը դարձավ վճռորոշ: TRIPP-ի առաջարկը ծառայեց որպես Թրամփի վարչակազմի հիմնական գործիք՝ հակամարտության բռնկումից առաջ սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։
«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) Միացյալ Նահանգներին ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավորի՝ միաժամանակ խորացնելով իր անմիջական ներգրավվածությունը երկու երկրների տնտեսություններում։

Չնայած այն դեռևս իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, հռչակագիրը ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում ամուր քաղաքական պարտավորություն է ներկայացնում։
Այն առաջարկում է հաղորդակցության ուղիների բացման նոր հայեցակարգ՝ շրջանցելով «տրանսպորտային միջանցքներ» տերմինը։ Այդպիսով փորձ արվեց գտնել փոխզիջում երկու պետությունների դիրքորոշումները մերձեցնելու համար։

Տնտեսական և տարածաշրջանային ինտեգրման նկատառումները փոխարինել են քաղաքական գործոններին։

Համագործակցությունը կգերակշռի մրցակցությանը։ Սա այն մեթոդն է, որը նախընտրում է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հռչակագիրը հստակորեն մերժում է ցանկացած մոդել, որը կենթադրի արտատարածքային վերահսկողություն կամ բացառիկ օգտագործում՝ համաձայն միջազգային կանոնակարգերի, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնակարգերը։

Եթե արդյունավետորեն իրականացվի, TRIPP-ը կարող է Հարավային Կովկասը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդել՝ բաժանման գոտին վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։ Սա համեմատելի է պատերազմից հետո մնացած այլ տարածաշրջանների ինտեգրացիոն փորձի հետ։

Հայաստանում հասարակական կարծիքը շատ զգայուն է երկրի տարածքային ամբողջականության հարցի նկատմամբ։

Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։

Եթե հաջողվի, ապա այս հռչակագիրը նաև կծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի երաշխիք։

Հիմնական միջազգային դերակատարների մասնակցությունը զգալի լեգիտիմություն կհաղորդի այս գործընթացին և տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

Այս հռչակագրի երկարաժամկետ հաջողությունը մեծապես կախված կլինի դրա երկու հիմնական դերակատարների բարի կամքից, շահագրգիռ բնակչության հասկացողությունից և տարածաշրջանային և միջազգային աշխարհաքաղաքականության դինամիկայից։ Միացյալ Նահանգները TRIPP-ը դիտարկում է որպես ավելի լայն միջտարածաշրջանային ճարտարապետության մի մաս, որը նպաստում է տնտեսական զարգացմանը և ամրապնդում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում: Կենտրոնական Ասիայի պետությունների համար միջանցքը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել լոգիստիկ տարբերակները և նվազեցնել կախվածությունը մեկ տարանցիկ ուղուց:

ԱՄՆ-ի վճռական ներգրավվածությունը կանխեց հարձակումը Հայաստանի վրա և շրջանցեց ավելի անկայունացնող օրակարգերով այլ տարածաշրջանային դերակատարներին: Այդ համատեքստում TRIPP-ը արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված երկկողմ խաղաղության համաձայնագրին և վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը:
Արման Թաթոյանը իրավագիտության դոկտոր է։ 2016-2022 թվականներին եղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (օմբուդսմեն):

Նա ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան Փենսիլվանիայի համալսարանի իրավաբանական դպրոցից, ավարտել է նաև Ուորթն բիզնես դպրոցը՝ գործնական կրթության ծրագրով: Աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ և որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարն է»։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Արման Թաթոյանը այցելել է ԱՄՆ և դասախոսություն կարդաց Կոլումբիայի իրավաբանական դպրոցում, որտեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի ճակատագրի վերաբերյալ։ Իր ելույթում Թաթոյանը անդրադարձել է միջազգային դատական մարմինների դերին, ինչպես նաև խոսել այն մասին, թե որքան կարևոր է, որ պետությունն ունենա իրեն պաշտպանելու քաղաքական և մասնագիտական կարողություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular