Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանը և Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս այցը։
«Սրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները տարբեր երկրների հետ», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Հայաստանի հետ ԱՄՆ փոխնախագահն իրականացրել է միջուկային էներգիայի և տվյալների կենտրոնների կառուցման ոլորտում համագործակցության վերաբերյալ բանակցությունները: Միացյալ Նահանգների անունից Վենսը ստորագրել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության խարտիա: