ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի կեսերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագրի մասին, որը նախատեսում է TRIPP Development-ի ստեղծում: Ընկերությունը պատասխանատու կլինի միջանցքի զարգացման համար՝ 49 տարվա զարգացման և այն երկարաձգելու իրավունքով, գրում է news.rambler.ru–ն:

Քաղաքագետ և «Digoria Expert Club»-ի անդամ Միխայիլ Վարշավսկին «Svobodnaya Pressa»-ին տված հարցազրույցում նշել է, որ այդ զարգացումը նշանակում է, որ Վաշինգտոնը քաղաքական հայտարարություններից անցնում է այդ հիմնական զարկերակի գործնական նախագծման: Փաստորեն, «տեխնիկական խորհրդատուի» քողի տակ Միացյալ Նահանգները դառնում է ամբողջ Հարավային Կովկասի տրանսպորտային կոնֆիգուրացիայի ճարտարապետը։ «TRIPP Development կառավարող ընկերության բաժնետոմսերի 74%-ը վերահսկելով և բոլոր տեխնիկական պարամետրերը (ուղղորդումից մինչև թողունակություն) որոշելով ԱՄՆ–ը ստեղծելով այլընտրանք ռուսական և իրանական երթուղիներին երկարաժամկետ լծակներ է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հոսքերի վրա», - բացատրել է զրուցակիցը։

Վարշավսկին կարծում է, որ այդ նախագիծը երկկողմանի սուր է Հայաստանի համար։ Մի կողմից Երևանը ստանում է ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և տարանցիկ հանգույցի կարգավիճակի խոստումներ, մյուս կողմից  կամավոր կերպով իր տարածքի մի մասի նկատմամբ ռազմավարական վերահսկողությունը զիջում է արտաքին կառավարմանը, ինչը աննախադեպ քայլ է ազգային ինքնիշխանության առումով։ «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան Սպիտակ տան կողմից նախագծի նկատմամբ հովանավորության խորհրդանշական հաստատում է և օգնում է հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխել «բարգավաճ տարանցիկ ապագայի» պատկերի վրա։ Այսպիսով, TRIPP-ը մի նախագիծ է, որտեղ լոգիստիկան և սոցիալ-տնտեսական օգուտները ծառայում են որպես քաղաքականության քողարկում։ Դա օգուտ է բերում ԱՄՆ–ին, ով ձեռք է բերում ազդեցության մշտական ​​կետ, օգուտ է բերում Ադրբեջանին, ում տրամադրվում է ցամաքային միջանցք, և կենսական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար որպես իշխանության հենասյուն։ Սակայն, դա Հայաստանի համար երկարաժամկետ հետևանքներ ունի, դա ինքնիշխանության մասնակի կորուստ է ու Ադրբեջանին համակարգված զիջումներ։ Իսկ ավելի ուշ, երբ Բաքվի ախորժակը մեծանա, Վաշինգտոնը կկարողանա ճնշում գործադրել Երևանի վրա օգտագործելով TRIPP սխեման», - ընդգծել է Վարշավսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular