ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան դեռ երկար է քննարկվելու։ Փաստացի, իրականություն դարձավ մեր տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Հայաստանին պարտադրում է հենց իր միջուկային տեխնոլոգիաները՝ մոդուլային ատոմակայանները։ Երեկ ստորագրված միակ փաստաթուղթը վերաբերում էր հենց դրան։

Առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի կառավարության և Ամերիկայի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ Արդեն ճեպազրույցում Վենսը մանրամասնել է, որ «դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում Ամերիկայից, գումարած՝ լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

«Սա դասական փոխշահավետ տարբերակ է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասել է Վենսը և հավելել. «Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք գալու են այս երկիր»։ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ խուսանավում էին այս հարցում, պնդում էին, թե բանակցություններ են վարում մի քանի երկրների հետ՝ ատոմակայան կառուցելու հարցով։ Ավելին, երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը վստահեցրել էր, որ Երևանը դեռևս որոշում չունի, քանի որ քննարկում է տարբեր երկրների առաջարկները և քննարկումներ է անցկացնում նրանց հետ։ Դրանց թվում վարչապետը նշել էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի անունները։

Իսկ Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահը փետրվարի 6-ին հանդիպում էր ունեցել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկելով նոր ատոմակայանի հարցերը։ Ըստ էության, հայկական կողմը մոլորեցնում էր ՌԴ-ին մինչև պաշտոնական փաստաթղթի ստորագրումը։ Նոր ատոմակայանի կառուցումը ԱՄՆ-ին հանձնելով՝ պաշտոնական Երևանը, փաստացի, աջակցում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու՝ Արևմուտքի քաղաքականությանը։

Մոսկվայից դեռ կոշտ գնահատականներ չեն հնչել, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է հայտարարել, թե «Ռոսատոմը» մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում՝ բնականաբար հաշվի առնելով հայ ընկերների ցանկությունները։

Վենսի այցը նաև ապացուցեց Փոլ Գոբլի այն կարծիքը, որ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին։ Երևանում Վենսը ասել է, թե պետք է գանք մի իրավիճակի, որ վարչապետը ապագայի վրա կարողանա կենտրոնանալ։ «Գիտենք՝ առաջիկայում ընտրություններն են օրակարգում։ Փաշինյանը մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղություն հաստատում հաջորդ փուլում։ Բնականաբար, մի գիշերում սա չի լինելու, սակայն օգոստոսի 8-ից մինչ օրս արդեն կարողացել ենք առաջընթաց արձանագրել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին, թույլատրելու է նրա ցանկացած ապօրինություն, նույնիսկ աջակցելու է ընտրությունները կեղծելու հարցում։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular