ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru–ն «Ըստ մոլդովական սցենարի. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ փետրվարի 5-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել հայկական սփյուռքի՝ Հայ առաքելական եկեղեցու աջակցության հանրահավաք, որը համընկել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստան կատարած այցի հետ։ Նրա այդ այցը տեղի ունեցավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված խիստ դատավճիռների անբարենպաստ ֆոնին։ Մոսկվան հայ հյուրին սառը ընդունելություն էր ցուցաբերել՝ հստակեցնելով, որ նա չի կարող երկու կողմն էլ «բռնել»։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն, Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ժամանակ հայ խոսնակին «բացատրվել է ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին Արևմուտքի հետ մերձեցման վտանգը»։ Լավրովը նաև զգուշացրել է, որ ԵԱՏՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ– ին միանալու հետ, սակայն «Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը»։ Իր հերթին՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սիմոնյանի հետ զրույցը որակել էր «կոշտ», թեև, ընդհանուր առմամբ, կառուցողական։

Հարկ է նշել, որ Սիմոնյանը հայտնի է որպես Հայաստանի ամենահայտնի ռուսաֆոբերից մեկը։ Անցյալ տարվա մայիսին (Հաղթանակի օրվա նախօրեին) նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու, երկրի կառավարությունը փոխելու փորձ կատարելու և դրա վրա «մեծ գումարներ» ծախսելու մեջ։ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում նա նաև մեղադրել էր Ռուսաստանին՝ Հայաստանի կարիքի պահին նրան լքելու, չպաշտպանելու և խաբելու մեջ. «Մենք ունեինք ընկեր, դաշնակից, որը պետք է մեզ պաշտպաներ։ Ավագ եղբայր, ինչպես սիրում էին ասել, որը չպաշտպանեց մեզ, երբ ժամանակը եկավ»։ Նրա կարծիքով, Մոսկվան պլանավորում էր պատերազմ սկսել հայկական տարածքում և հանդես գալ որպես «փրկիչ» և «կրկին օղակել հայկական պետականությունը»։ Ամփոփելով՝ ասենք, որ այս ամենը արևմտյան քարոզչության հակառուսական նարատիվների տիպիկ շարք է։ Եվ դա զարմանալի չէ, պետք է հաշվի առնել այն, որ Սիմոնյանը դեռ 2008 թվականին էր մասնակցել հասարակայնության հետ կապերի «Քաղաքական տեխնոլոգիաներ» դասընթացին, որը կազմակերպվել էր Եվրոպական կրթության և հետազոտությունների կենտրոնի կողմից: Ի դեպ, ըստ հայկական մամուլի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նա թաքնվել է Մոսկվայում՝ ռազմաճակատից հեռու, ակնհայտորեն հույս ունենալով, որ Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղն իր փոխարեն: Մոսկվա այցի նախօրեին էլ նա մի քանի նոր, սկանդալային հայտարարություններ էր արել: Օրինակ՝ հայտարարել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին (հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք») աբսուրդ է:

Այսպիսով, ինչո՞ւ էր Սիմոնյանը գնացել այն Մոսկվան, որից ինքն այդքան զզվում է: Կարելի է ենթադրել, որ նա ուներ երկու հիմնական նպատակ: Առաջինը կապված է ԵԱՏՄում Հայաստանի անդամակցության շարունակման հետ: Ոչ հենց այնպես. Երևանը պաշտոնապես հայտարարել է ԵՄ-ին միանալու իր մտադրության մասին: 2025 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնիսկ օրինագիծ է ընդունել Եվրամիությանը միանալու մասին՝ նույնիսկ առանց ԵՄ–ի պաշտոնական հրավերի (դա նույնն է, թե հարսանիք հայտարարես առանց ընկերուհուդ համաձայնության): Սակայն ԵԱՏՄ-ից հանկարծակի խզումը Հայաստանի համար չափազանց շատ տնտեսական խնդիրներ կառաջացնի։ Հետևաբար, Երևանը դեռևս չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց հենց որ ԵՄ-ն պատրաստ լինի ընդունել, նա անմիջապես կհեռանա։ Պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ռուսաստանին պետք նման գործընկեր։

Երկրորդ ոչ պակաս կարևոր նպատակը հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոսկվայի «մեղմ ուժի» չեզոքացումն է։ Ի թիվս այլ բաների, Ռուսաստանում ապրում է մեծ հայկական սփյուռք, և այն շատ ավելի լավ է կազմակերպված, քան, օրինակ՝ մոլդովականը։ Այն ունի իր սեփական կազմակերպությունները, իր սեփական մամուլը, իր սեփական հոգևորականությունը։ Եվ այդ սփյուռքը, դատելով ամեն ինչից, ակնհայտորեն դեմ է Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Սիմոնյանի նպատակն էր համոզել ռուս պաշտոնյաներին, որ նրանք չպետք է միջամտեն Հայաստանի ընտրական գործընթացներին, չնայած Եվրոպան բացահայտորեն է հայտարարել այդ ընտրություններին միջամտելու իր ծրագրերի մասին։ Եվրոպայի մասնակցությունը կլինի ոչ միայն «ազդեցություն», այլ նաև ընտրությունների կեղծում իշխող կուսակցության օգտին, քանի որ հենց դա էր ավելի վաղ տեղի ունեցել Մոլդովայում: Եվ Հայաստանում ևս սփյուռքը կարող է վճռորոշ դեր խաղալ ինչպես Մոլդովայում: Մայա Սանդուի ռեժիմը հասավ իր նպատակին՝ սահմանափակելով մոլդովացիների քվեարկության հնարավորությունները Ռուսաստանում, իսկ Եվրոպայի ընտրատեղամասերում տրամադրեց անսահմանափակ հնարավորություններ քվեաթերթիկների լցոնման և խարդախության համար: Փաշինյանի ռեժիմը ևս կարող է փորձել ընտրություններում սահմանափակել Ռուսաստանում հայկական սփյուռքի քվեարկելու հնարավորությունը: Պատահական չէ, որ հենց հիմա Երևանում վերսկսվել են խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է չեղարկել այն կանոնը, որը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին ունենալ երկրորդ, օրինակ՝ ռուսական անձնագիր:

Այս ամենից բացի, Վաշինգտոնը ևս կներգրավվի Հայաստանի ընտրություններում: Երևանին երբեմն անվանում են «Միացյալ Նահանգների միակ ռազմավարական գործընկերը տարածաշրջանում»՝ միաժամանակ նշելով TRIPP նախագծի կարևորությունը: Եթե այն հաջող լինի, ապա Վաշինգտոնի համար կարող է բացել «ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում մրցակցության մուտք Եվրասիայի սրտում»: Եվ սա, ըստ էության, հենց այն է, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ–ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular