Երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի Կուբա կղզում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր և նյութական վնասներ առայժմ չեն գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հայտնում է Euronews-ը։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Թեև երկրաշարժը բնակչության շրջանում անհանգստություն է առաջացրել, իշխանությունները ցունամիի վտանգ չեն հայտարարել և նշել են, որ շարունակում են հետևել իրավիճակին։