ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է vesti.ru–ն։

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը աջակցել էր արևմտամետ կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը՝ երկրի Եվրամիությանը անդամակցության գործընթացը սկսելու համար: Ավելի ուշ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր այս գործընթացը նախաձեռնող օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այդ կապակցությամբ հայտարարել էր. «Ռուսաստանը այդ գործողությունները համարում է Հայաստանի առաջին քայլը ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ, քանի որ ԵՄ անդամակցությունը և ԵԱՏՄ-ին մասնակցությունը անհամատեղելի են»։ «Երբ ես լսում եմ ձայներ Հայաստանից, որոնք ասում են, որ պատրաստ են ամեն ինչ թողնել և շտապել Եվրոպա, ես միշտ ասում եմ իմ հայ ընկերներին. նայեք, թե ո՞վ է ավելի շահել Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելուց։ Ռուսաստանը շատ ավելի քիչ օգուտ է ստացել, բայց, օրինակ, Հայաստանի համար բացվել է հսկայական ռուսական շուկան՝ իրենց արտադրանքի, իրենց ծառայությունների համար։ Դուք ուզո՞ւմ եք այդ ամենը փակել։ Եթե այո, ապա ասեք ձեր քաղաքացիներին, որ փակում եք այն։ Եվ հետո գնացեք բանակցեք Եվրամիության հետ այն մասին, բայց արդյո՞ք նրանք կարիք ունեն ձեր մրգերի և բանջարեղենի։ Նրանք դրա համար ուղղակի պատասխան չունեն», - ասել է Կալաշնիկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular