Խոշոր վթար՝ Լոռիում․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գուգարք գյուղում բախվել են 29-ամյա Նվեր Ս․-ի վարած «Opel» մակնիշի և 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ն և նրա 3 ուղևորները, որոնցից 2-ը՝ անչափահաս են, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Մարգարյանը և Վոլոդյա Թումասյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։