Ալիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։
Ընդգծելով, որ աշխարհի շատ մասերում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հարավային Կովկասում Ադրբեջանի նախաձեռնությամբ արդեն իսկ խաղաղություն է հաստատվել» և վստահություն է հայտնել, որ «դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար»։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհում՝ առանց արյունահեղության, առանց պատերազմների», - ասել է նա։
Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ, Բաքուն մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ լարվածության կարգավորման մեջ։
Նրանք նաև մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ։