ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քեդմին բացատրել է, թե ինչու է Թրամփը հաշտեցրել Հայաստանին Ադրբեջանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ավելին է, քան պարզապես երկու պետությունների միջև բախում: Այդ մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Իսրայելի գաղտնի ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին, գրում է deita.ru-ն: Նրա խոսքով Թուրքիան է կանգնած Ադրբեջանի կողքին և ակտիվորեն աջակցում է նրան: Միևնույն ժամանակ, Կովկասում իրավիճակի վատթարացումը ԱՄՆ ծրագրերի մեջ չի մտնում, քանի որ հակամարտության սրացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի անկայունացման, ինչը հակասում է ամերիկյան ռազմավարական շահերին: Ավելին, Ռուսաստանը, որը տարածաշրջանում զգալի ռազմական և քաղաքական ազդեցություն ունի, գտնվում է մոտակայքում և, չնայած իր ներկայիս չեզոքությանը, կարող է ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո շատ էլ ակտիվ միջամտել  հետագա իրադարձություններին, կարծիք է հայտնել փորձագետը:

Քեդմին նաև ընդգծել է, որ Հայաստանում է գտնվում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը: Նրա խոսքով վերջին տարիներին այդ երկրում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նախաձեռնվել են հենց ամերիկյան կառույցների կողմից: բայց ներկայումս, նշել է քաղաքագետը, Դոնալդ Թրամփը հետաքրքրություն չի ցուցաբերում միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Նրա հիմնական նպատակն է մեղմացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ հետագա սրացումից խուսափելու համար: Ինչպես բացատրել է Քեդմին, Թրամփի ամենակարևոր նպատակը Կովկասում Ֆրանսիայի ազդեցությունը չեզոքացնելն է։ Հաշվի առնելով Եվրոպայի հետ լարված հարաբերությունները ԱՄՆ նախագահը նախընտրում է տարածաշրջանում իրավիճակը կառավարել ինքնուրույն, քան այդ դերը զիջել եվրոպացի քաղաքական գործիչներին, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular