Խոշոր վթար՝ Արագածոտնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արգամ Հովհաննիսյանն ու Էրիկ Ումրոյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։