Սպասվում է քամու ուժգնացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, թր փետրվարի 5-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը նվազել է 5-7 աստիճանով, իսկ փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում փետրվարի 5-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։