ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեծ մամուլի է անցկացրել, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից ստեղծված «Թրամփի ճանապարհը» Հայաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, այն նաև տնտեսական որևէ օգուտ չի տալիս, գրում է anna-news.info–ն։

«TRIPP-ը Հայաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, և Միացյալ Նահանգներին այն անհրաժեշտ է միայն Իրանի սահմանները վերահսկելու համար։ Սա հայ-ամերիկյան նախագիծ է, որը օգուտ է բերում Թուրքիային և Ադրբեջանին», - «Թրամփի ճանապարհ»–ն է բնութագրել ՀՀ երկրորդ նախագահը,– Երևանի համար ընդհանրապես օգուտներ չկան։ Հայաստանը նույնիսկ այդ նախագծի լիարժեք կողմ չէ, այլ դրա մի մասն է»։

TRIPP-ը կարող է զգալիորեն վատթարացնել Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները, և Իրանի վստահությունը չպետք է խաթարվի, ընդգծել է Քոչարյանը։ «Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների համար ամենամոտ կամ ամենակարևոր տարածաշրջանը չէ, բայց մենք ունենք Իրանը հենց հարևանությամբ, որը աջակցել է Հայաստանին նրա ամենադժվարին ժամանակահատվածներում», - նշել է նա։ Մասնավորապես, նա նկատի ունի այն ժամանակահատվածը, երբ Վրաստանի գազատարները պարբերաբար պայթեցվում էին, և հաղորդակցությունները խափանվում էին։

«Մենք պետք է վերլուծենք իրադարձություններն ու գործընթացները երկարաժամկետ հեռանկարում և խուսափենք այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք խաթարում են վստահությունը Հայաստանի նկատմամբ», - նշել է Քոչարյանը։ Նա պատմել է, թե ինչպես, երբ պլանավորվում էր Իրանից դեպի Հայաստան գազատարի կառուցումը, ամերիկացիները ամեն ինչ արեցին Երևանին այդ քայլից հետ պահելու համար։ Քոչարյանը, սակայն, առաջարկեց, որ Վաշինգտոնը ստեղծի եռակողմ կոնսորցիում՝ Հայաստանի, Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Նա նաև նշել է Իսրայելի աճող ապակառուցողական դերը Հարավային Կովկասում.

«Միացյալ Նահանգները կփորձի առաջ մղել նախագիծը, բայց, անկեղծ ասած, ես որևէ տնտեսական օգուտ չեմ տեսնում», - հայտարարել է Քոչարյանը։ Նա գնահատել է, որ ԱՄՆ արտաքին առևտրի ծավալը ամբողջ Հարավային Կովկասի հետ կազմում է մոտավորապես 0.004%, այսինքն դա ոչինչ է։ «ԱՄՆ-ը զրոյական օգուտ ունի տարածաշրջանում։ Նրանք պետք է վերահսկողություն սահմանեն Իրանի սահմանների նկատմամբ. այստեղ այլ տրամաբանական բացատրություն չկա։ Եվ, իհարկե, ես այստեղ տեսնում եմ Իսրայելի դերը»,– ասել է նա։

Մեկնաբանելով այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները նախկին նախագահը նշել է, որ ընդդիմությունն ունի մեծ ընտրական բլոկ ձևավորելու ներուժ։

Այս հեռանկարը, ըստ նախկին նախագահի, պայմանավորված է հիմնարար հարցերի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշումներով և ներքաղաքական ասպարեզում ստեղծված եզակի իրավիճակով։ Նախկինում պայքարը անձնավորությունների և ծրագրերի միջև էր. հիմա խոսքը ինքնության պահպանման մասին է։ «Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, որտեղ քարոզարշավը քննարկեր «Արարարատ կամ Արագած» թեման։ Երբեք խոսք չի եղել ազգային ինքնության կամ եկեղեցու պաշտպանության մասին»,– ասել է նա։

Առանձին Քոչարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի թիմի և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունները անբարոյական են, և Եվրոպան չի արձագանքի դրանց աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, հայտարարել է նա։ «Եկեղեցուն իշխանության ձգտելու մեջ մեղադրելը պարզապես աբսուրդ է։ Հենց կառավարությունն էր, որ հարձակվեց Առաքելական եկեղեցու վրա «անձնական օգտագործման» համար եկեղեցի ստեղծելու հույսով»,– ասել է նա։

Նախկին նախագահի խոսքով ԵԽԽՎ-ում և Եվրոպայի խորհրդում այս խոսքերին համարժեք արձագանքի բացակայությունը կապված է աշխարհաքաղաքականության և Ռուսաստանի նկատմամբ եվրոպական կողմնակալության հետ։ Քոչարյանը հիշեցրել է, թե ինչպես է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, երբ Էստոնիայի վարչապետն էր, կոչ արել Ռուսաստանը բաժանել երեք մասի, և որ այժմ նա գործում է նույն տրամաբանությամբ։

«Հետևաբար, ԵՄ-ից եկող բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել այլ տեսանկյունից։ Սրանք խիստ քաղաքականացված հայտարարություններ են, որոնք հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն։ Նրանց համար հիմքում ընկած գաղափարն այն է դարձել, որ գլխավոր խնդիրը Ռուսաստանն է, և նրա համար վատ ամեն ինչ լավ է ԵՄ-ի համար»,– եզրափակել է նախկին նախագահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular