ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալ յանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալ յանն էր։

Այժմ էլ, ըստ տեղեկությունների, բավականին լուրջ տարաձայնություններ են առաջացել «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների միջև։ Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն Արամ Զ. Սարգսյանն է։ Նախօրեին էլ կուսակցությունը կրկին վարչության նիստ է գումարել, որոշել կուսակցության կարգախոսը՝ «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»։

Փաստացի, հաստատվեցին տեղեկությունները, որ «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին։ Օրեր առաջ էլ «Հանուն հանրապետության» կուսակցությունից հայտնել են, որ ընտրություններին մասնակցելու են ընդլայնված ցուցակով, ներառելու են նաև հանրությանը հայտնի անկուսակցական գործիչների։ Փաստացի, այս կուսակցությունը ցանկանում է ներգրավել քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների՝ այդ կերպ փորձելով իր կողմը քաշել արևմտամետ զանգվածներին, օգտագործելով քաղհասարակության ներուժը, նաև աջակցություն ստանալ եվրոպական կառույցներից։ Հիշեցնենք՝ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ իբր, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու համար», և արևմտամետների պառակտման հիմնական ու գլխավոր պատճառը, տարածվող տեղեկությունների համաձայն, հենց հատկացվելիք գումարների գոնե մի մասի նկատմամբ վերահսկողությունն է։ Նման պառակտումն, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված կարող է լինել արևմտամետներին, քանի որ այդպես որևէ «արևմտամետ կուսակցության», ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular