Ավտովթարի հետևանքով մրցավար է զոհվել․ Արգենտինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինական ֆուտբոլային հանրությունը ցնցված է ողբերգական լուրից։ Մրցավար Էմանուել Լեգիսամոնը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, որը տեղի է ունեցել նրա կողմից սպասարկած հանդիպումից անմիջապես հետո։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Խոսքը «Ատլետիկո Բոքսինգ» և «Լա Ամիստադ» ակումբների միջև կայացած մրցավեճի մասին է, որն ավարտվել էր 2-2 հաշվով։
Ինչպես հաղորդում է արգենտինական հեղինակավոր TyC Sports պարբերականը, Լեգիսամոնը տուն էր վերադառնում մրցավարական ամբողջ անձնակազմի ուղեկցությամբ։ Ցավոք, վթարը ճակատագրական է եղել նրա համար․ մեքենայում գտնվող մյուս ուղևորները ողջ են մնացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ։
Ներկայումս ոստիկանությունը աշխատանքներ է տանում ողբերգական պատահարի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պարզելու ուղղությամբ։