ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության առիթ է տալիս ոչ միայն եկեղեցական շրջանակներում, այլև հանրային ու քաղաքական դաշտում։ Այս պահին արդեն Մայր Աթոռի վեց եպիսկոպոսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և քննչական մարմինների կողմից նրանց արգելվել է բացակայել երկրից։ Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովի քարտուղար քահանան։ Ստեղծված իրավիճակը հստակ ազդակ է, որ գործընթացն ունի համակարգային բնույթ և չի սահմանափակվում առանձին դրվագներով։

Եթե այս տեմպերով զարգացումները շարունակվեն, ապա բնական է ենթադրել, որ երկրից բացակայելու արգելանք կարող է կիրառվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ։ Դա արդեն ոչ թե իրավական կամ վարչական հարց կլինի, այլ բացահայտ քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման և ինքնիշխանության սահմանափակմանը։ Այն, ինչ այսօր իրականացվում է Եկեղեցու հանդեպ, ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե ժողովրդավարական պետության, այլ բռնապետական համակարգի գործելաոճ։

Գործող իշխանությունը, օգտագործելով քրեական հետապնդման և ազատությունից զրկելու գործիքակազմը, փորձում է լռեցնել ոչ միայն եպիսկոպոսներին, այլև քաղաքական գործիչներին, ոչ իշխանական համայնքապետերին, ինչպես նաև ազատ խոսք արտահայտող հասարակության ներկայացուցիչներին։ Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ, այլ հետևողական քաղաքականություն՝ ուղղված այլակարծության ճնշմանը։ Հարցն այստեղ հռետորական է դառնում՝ արդյոք սա է այն ժողովրդավարությունը, որի մասին խոսում և որը խրախուսում են արևմտյան կենտրոնները։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս համատեքստում գրել է, որ միջազգային դերակատարները, որոնք պարբերաբար ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «դրական ընթացքը», հետևողականորեն անտեսում են ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի կողմից հրահրվող սպառազինության մրցավազքը և ուժի դիրքերից խոսելու քաղաքականությունը։ Նույն այդ դերակատարները, որոնք բարձրաձայնում են ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, փաստացի չեն արձագանքում արցախցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, նրանց խախտված իրավունքներին և ադրբեջանական բանտերում պահվող հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինություններին։ Ըստ Աբրահամյանի՝ «շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները նույն կերպ աչք են փակում նաև Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի վրա՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին։


Այս ամբողջ պատկերը վկայում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները չեն տեղավորվում ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ։ Երբ հոգևոր կառույցի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ քաղաքական նպատակներով, խոսքը այլևս իրավական գործընթացների մասին չէ։ Արևմուտքի լռությունն այս իրավիճակում ամենազարհուրելին է, քանի որ այն փաստացի հավասարազոր է համաձայնության՝ այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է Եկեղեցու, ազատ խոսքի և ժողովրդավարական արժեքների դեմ Հայաստանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular