ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 3 քաղաքացիներ դանակահարված տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրագյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Թադևոս Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի ծակած թափանցող վնասվածք, հաստ աղու մակերեսային վնասվածք, մեծ ճարպոնի վնասվածք, փայծաղի սուբկապսուլյատ հեմատոմա, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, 49-ամյա Հարություն Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքվանդակի հետին պատի, որովայնի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած արյունահոսող բազմաթիվ վերքեր, որովայնի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ և 20-ամյա Տարոն Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում Տարոն Ս.-ն, Հարություն Ս.-ն և Թադևոս Ս.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Վահրամ Բ.-ի, 16-ամյա Կարեն Բ.-ի և 44-ամյա Հովհաննես Մ.-ի հետ, որի ժամանակ ըստ օպերատիվ տեղեկությունների, Կարեն Բ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված անձանց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular