Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ ադրբեջանական զլմ-ների՝ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից կհեռացվեն Մոսկվայի և Կարսի՝ 1921թ․ պայմանագրերին հղումները՝ որպես ինքնավարության հիմք։ Միլի մեջլիսը երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունները։
Նոր տարբերակում ընդգծվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և նշվում է, որ սահմանադրական հիմք են հանդիսանում 1991թ․ անկախության վերականգնման մասին օրենքները և 1995թ․ Ադրբեջանի Սահմանադրությունը։