Ողբերգական դեպք՝ Մուրացան ԲԿ-ում․ 2 տարեկան երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները պարզել են, որ երեխայի մահը տեղում նաև արձանագրվել է բժիշկների կողմից, իսկ երեխայի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզից, ծնողների կողմից։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 2 ամսական Ն. Ս.-ն է։