ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ իշխանությունը պшտերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պшտերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը․ վտшնգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։

Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։

Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնավորմամբ, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը բացահայտորեն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային և դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածվել է պատրվակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական որևէ տրամաբանություն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկվել կամ հայտնվել քրեական ճնշման տակ։

Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրեական պատասխանատվության ենթակա թիրախի։

Զուգահեռաբար կիրառվում են վարչական և քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացահայտ ճնշման գործիք է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը մեկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն օգտագործելով որպես քաղաքական շանտաժի միջոց։

Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։

Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով ամրագրված է պետություն–եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մեջ չէ։ Պետական իշխանությունը փաստացի հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թե որպես ինքնավար ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա թիրախ։

Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և հասարակության ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մեկին։ Վտանգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular