Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
radiozvezda.ru–ն «Վարձով ինքնիշխանություն. ինչպես է ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանը վերածում մանրադրամի ԱՄՆ-Թուրքիա խաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի համար փրկության միակ ճանապարհը պրագմատիկ, բազմավեկտոր քաղաքականության վերադառնալն է, ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ լիարժեք դաշինքի վերականգնումը և ներքին բարեփոխումները: Սա է Աննա Շաֆրանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդման նոր թողարկման թեման, իսկ հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի, Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական լարված դիմակայության վայր, որտեղ ԱՄՆ-ն, օգտագործելով ՀՀ ներկայիս ղեկավարության թուլությունն ու հակառուսական տրամադրությունները, հետապնդում է Ռուսաստանին դուրս մղելու և, վերջին հաշվով, տարածաշրջանը վերաձևավորելու ռազմավարություն: Վաշինգտոնի գործունեությունը, մասնավորապես TRIPP Development-ի ստեղծումն ուղղված է ամերիկամետ հենարան ստեղծելուն, որպես Եվրոպայի և Ռուսաստանի հակակշիռ՝ Թուրքիային ամրապնդելուն, ռազմավարական հաղորդակցություններին հասանելիություն ստանալուն և Մոսկվայի դաշնակիցներին թուլացնելուն: Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցնելու», ռուսական զորքերը դուրս բերելու և Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումներ կատարելու գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին՝ նրան վերածելով արտաքին վերահսկողության տակ գտնվող այնպիսի տարածքի, ինչպես Մոլդովայում է։ Հաղորդման ժամանակ գեներալ Կարապետյանը պարզաբանել է հետևյալ հարցերը.
-️ Ինչո՞ւ է «խաղաղ գործընթացի» քողի տակ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր հակառուսական հենարան ստեղծելու գլոբալ ռազմավարության մաս։
-️ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի վերահսկիչ փաթեթը ամերիկյան ընկերություններին փոխանցելը։
-️ Արդյո՞ք Փաշինյանի քաղաքականությունը կգնա արտաքին վերահսկողության օրինականացման ճանապարհով, ինչպես Մոլդովայում։
-️ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը, խզելով կապերը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ, իսկապես ապահովել իր անվտանգությունը։
-️ Ի՞նչ դեր է խաղում ազգային և մշակութային ինքնության միտումնավոր խաթարումը Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների և պատմության վերաշարադրման միջոցով հայկական պետականության քանդման գործում։
-️ Ինչո՞ւ է Իրանի շուրջ իրավիճակի սրումը ուղղակի սպառնալիք Հայաստանի համար՝ նրա ներկայիս թուլացած և մեկուսացված վիճակում։
-️ Արդյո՞ք հայ հասարակությունը և առողջ քաղաքական ուժերը իրական հնարավորություն ունեն փոխելու որևէ բան, նախքան երկիրը վերջնականապես կկորցնի իր ինքնիշխանությունը։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում