ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրամփի միջանցքը» Հայաստանում ԱՄՆ-ի համար նոր ռեսուրսային «զարդատուփ» է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփի Հայաստանի և Ադրբեջանի միջև «TRIPP» միջանցքում ներդրումները մեծացնելու խոստումը շուտով պարզաբանվել է ԱՄՆ նախագահի կողմից. «Միջանցքի ստեղծումը կնպաստի ներդրումների աճին և կամրապնդի ԱՄՆ-ի առաջատար դիրքը որպես հակամարտությունների լուծման հիմնական գործոն», գրում է ritmeurasia.ru–ն։

Պետք է հասկանալ, որ խոսքը միայն շրջանցելով Ռուսաստանը միջտարածաշրջանային Միջին միջանցքի (Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա) ամրապնդման մասին չէ (ճյուղավորումը վրացական նավահանգիստներով), որը Վաշինգտոնը վերահսկում է նույն «միջանցքով», այլ նաև այդ միջանցքի մոտակայքում ոսկու հանքավաայրերի, բազմաթիվ գունավոր մետաղների հանքավայրերի և հազվագյուտ տարրերի հանքավայրերի հսկայական, բարձրորակ պաշարներ ձեռք բերելու մասին է։ Սա անմիջապես հիշեցնում է, թե ինչպես 1990-ականների սկզբին Անդրկովկասի և Կասպից ծովի երկրների տնտեսություններին նվիրված ԱՄՆ բիզնես ֆորումի ժամանակ նշվեց, որ նախկին ԽՍՀՄ հարավային մասի որոշ շրջաններ, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, ունեն արժեքավոր բազմամետաղական և ոսկերչական հումքի բավականին մեծ արդյունաբերական պաշարներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք մեծամասամբ մնացել են չպահանջված։ Նրանց խոսքով ժամանակն է, որ ամերիկյան բիզնեսները ուշադրություն դարձնեն այդ պաշարներին։

Հիշեցնենք նաև, որ մինչև 1920-ականների սկիզբը այդ ռեսուրսների հանքավայրերի զգալի մասը կոնցեսիոն կարգով տրամադրվել էր բելգիական և ֆրանսիական ընկերություններին։ 


Հետխորհրդային շրջանում այդ ռեսուրսները պարբերաբար «փակվում» էին սեփականատերերի փոփոխությունների պատճառով, որոնցից մի քանիսը դեռևս նախընտրում են չգովազդել իրենց ռեսուրսները։ Միևնույն ժամանակ, կան տեղեկություններ, որ առաջին հերթին վերոնշյալ ԱՄՆ երկրաբանական ծառայության ներկայացուցիչները այցելել են հանքավայրերից մի քանիսը Զանգեզուրի միջանցքի մոտ։ Երկրորդ, այս տարվա նոյեմբերի կեսերին Երևանում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը և Հայաստանի ղեկավարները քննարկել են այդ ռեսուրսները նույն միջանցքում ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օգնությամբ իրացնելու տարբերակները։


Սա հիմնականում վերաբերում է Լիճքվազ-Տեղի և Տերտերասարի համալիր հանքավայրերին։ Լիճքվազ-Տեղը գտնվում է Մեղրիից՝ Թրամփի միջանցքի աշխարհագրական կենտրոնից 10-12 կմ հյուսիս-արևմուտք։ Տերտերասարի հանքավայրը նույնպես մոտակայքում է, որը, ինչպես պարզաբանվել է 1980-ականների վերջին, Լիճքվազ-Տեղի հանքավայրի անմիջական շարունակությունն է և, հետևաբար, ունի նույն երկրաբանական և հանքային կառուցվածքը։ Երկու հանքավայրերի ընդհանուր պաշարները, ըստ 2011 թվականի վերջին պաշտոնական տվյալների, կազմում են 3.755 միլիոն տոննա մոլիբդեն և խառը հանքաքար, 15.499 հազար տոննա պղինձ, 20,947.59 կգ ոսկի, 135.1 տոննա արծաթ, 19.2769 տոննա սելեն, 31.73 տոննա տելուր, 1,434.548 տոննա վիսմութ, 823.47 տոննա կադմիում, 11,815.62 տոննա արսեն, 19,336.6 տոննա կապար, 30,431.5 տոննա ցինկ և 22,035 կգ գալիում։ Ավելին, վերը նշվածները ապացուցված/հաստատված պաշարներ են։ Հաշվի առնելով կանխատեսվող պաշարները, այդ թվերը կաճեն ևս 15-25%-ով։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական տվյալների համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Լիճքվազ-Տեղ հանքավայրի շահագործման իրավունքը տրվել է ռուս-հայակական «Սագամար» բաժնետիրական ընկերությանը։ Սակայն 2010-ականների երկրորդ կեսին այդ ընկերության ներսում ներքին կոնֆլիկտ է առաջացել, և մինչ օրս ընկերության իրավունակության վերաբերյալ հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա։


Այնուհետև, մինչև 2019 թվականը, հանքավայրերը պատկանում էին ռուսական «Պոլիմետալ» հոլդինգային ընկերությանը, կամ, այլ աղբյուրների համաձայն, ռուսական «Մետրոպոլ» հոլդինգային ընկերությանը։ 2019 թվականի դեկտեմբերին հանքավայրը ձեռք են բերել մի խումբ հայկական ընկերություններ։ Ռուսական «Պոլիմետալ»-ի տվյալներով Լիճքվազ-Տեղ հանքավայրի պաշարները 2020-ականների սկզբին կազմել են մոտավորապես 13.4 տոննա ոսկի, մոտավորապես 59 տոննա արծաթ և 15,900 տոննա պղինձ։ Արտադրության ծավալները և հանքաքարի մատակարարումները մնում են անհամապատասխան։ Հայաստանում որոշ գիտակ վերլուծաբաններ չեն բացառում այն հնարավորությունը, որ այս տվյալների մասնատված բնույթը կարող է համաձայնեցված լինել ԱՄՆ երկրաբանական ծառայության հետ։


Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի խոսքով աշխարհի ամենամեծ վոլֆրամի հանքավայրերը գտնվում են Մեղրիի մոտակայքում, և ուշագրավ է այն, որ այդ պաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ «Այս պահին,- բացատրել է փորձագետը,- կա լոգիստիկ խնդիր։ ԱՄՆ-ն ստիպված է ինչ-որ կերպ տեղափոխել ամենը։ Դա շատ վտանգավոր է Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի միջով՝ այնտեղ հակամարտություններ կան։ Մնացած միակ ճանապարհը Միջին միջանցքն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջով»։ Դա, իր հերթին, կամրապնդի Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմաքաղաքական դաշինքը։ Համապատասխանաբար, ամերիկացիների համար «այս նախագծի (այսինք՝ «խաղաղության և բարգավաճման միջանցքի») իրականացումը կլինի հսկայական աշխարհաքաղաքական հաջողություն, ուստի նրանք այն առաջ են մղում։  Ինչ վերաբերում է տարածաշրջանի ռեսուրսային բազային՝ մոլիբդենին և շատ այլ բարձրարժեք արդյունաբերական, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական ռեսուրսներին, դրանք գտնվում են ընդամենը 4500 քառակուսի կիլոմետրի սահմաններում, հենց այնտեղ, որտեղով անցնում է այդ միջանցքը։ Հաշվի առնելով TRIPP-ի փաստացի էքստրատերիտորիալությունը, ամերիկացիները «կստանան այդ ամենին հասանելիություն։ Այնտեղ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումներ տեղակայելու հավանականությունը շատ բարձր է»։


Նման գնահատականի հետ կարելի է լիովին համաձայնվել։ Հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը 2020-ականների սկզբից էր կոչ անում արագացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որը ընդհատվել էր 1993 թվականին։ Կարևոր է նաև այն, որ վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս ամերիկյան բիզնեսի հետաքրքրությունը հարևան Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզում նմանատիպ ռեսուրսների նկատմամբ, որը նույնպես դեպի Թուրքիա ճանապարհն է  և որի միջոցով է կողմնորոշված նույն միջանցքը դեպի Թուրքիա։ Ավելին, այդ միջանցքի մոտ գտնվող վերոնշյալ հարավային հայկական հանքավայրերը մասամբ տարածվում են նաև հարևան Նախիջևանի ինքնավար մարզի շրջաններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular