ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա է եղել Անդրեասս, հասկացող, խելացի պահվածքով։ Շատ թմբլիկ ու սիրուն էր, ոչ ոք իր կողքով անտարբեր չէր անցնում, այնպիսի մարդ չկար, որ իրեն չսիրեր։ Հասուն տարիքում աչքի էր ընկնում իր խելացիությամբ, բարությամբ, ընկերներին ու բարեկամներին հասնող էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Վարսիկը՝ Անդրեասի մայրիկը։ Նրա խոսքով, որդին մանկապարտեզից սկսած աչքի էր ընկնում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել դպրոցում, բայց լավ էր սովորում, ընդունակ էր։ Դեռ փոքրուց փնտրտուքների մեջ էր, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի, ուզում էր նաև այնպիսի մասնագիտություն ընտրել, որ դրա շնորհիվ կարողանա հետագայում ապահովված կյանք ունենալ։ Սիրում էր հաշվարկներ անել, մաթեմատիկայից շատ ընդունակ էր, արագ հաշվարկներ էր անում։ Պարապեց, ընդունվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժինը։ Բայց, ավաղ, չորս ամիս հասցրեց ուսանող լինել։ Իր ապագան այդ ուղղությամբ էր տեսնում»։

2020 թվականի հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ասկերանում։ «Երբ զինվորական հաշվառման համար իրեն կանչեցին, պարզեցին, որ առողջական խնդիր ունի, նրանք տղայիս ուղարկեցին վիրահատության։ Բանակ զորակոչվելու տարիքն էր, ընկերներին զորակոչում էին, իսկ Անդրեասի բանակ մեկնելը՝ հետաձգում։ Ընկերներին զորակոչեցին դեկտեմբերի 16-ին, Անդրեասի զորակոչումը հետաձգեցին մեկ ամսով, որ այդ ընթացքում ուղարկեին ստուգումների։ Այդ մեկ ամսվա ընթացքում նա զինկոմիսարիատից տուն չէր գալիս։ Ասում էր՝ ընկերներս գնացին, ես մնացի։ Զինկոմիսարիատ էր գնում, հարցնում՝ իսկ ինձ ե՞րբ եք տանելու, ուզում եմ ծառայել։ Վերջին անգամ Ամանորից առաջ էր զինկոմիսարիատ գնացել, պետն իր մոտ էր կանչել, ասել՝ առողջական խնդիրդ կրկնվել է, հնարավոր է՝ քեզ չտանենք բանակ։ Անդրեասը ստիպել էր՝ ես ուզում եմ ծառայել։ Պետն էլ արձագանքել էր՝ եթե ուզում է ծառայել, տվեք իր ծանուցագիրը, թող գնա։ Հաջողություն էր մաղթել Անդրեասին։ Ստացվում է, որ ինչ-որ առումով ստիպելով գնաց բանակ»։

Մայրիկը նշում է՝ որդին հայրենասեր էր, դժվարություններին դիմացող։ «Նա գիտեր՝ եթե անգամ դժվարություն ունես, պետք է դիմանաս, որովհետև ուժեղ ես։ Ծառայության ընթացքում չի տրտնջացել։ Հայրենիքին ծառայելն իր պարտքն էր։ Այդ ընթացքում զրույցների ժամանակ ասում էր՝ մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու։ Գիտեր, որ հայրիկը միայնակ է մնացել գյուղական գործերի հետ։ «Մի քիչ դիմացեք, կգամ, ամեն ինչ կփոխվի, պապային կօգնեմ, տուն կսարքենք»։ Իր ծառայության ամբողջ ընթացքը լի էր սպասումներով, հույսով։ Իր ծառայության վեց ամիսը լրանալուց հետո պետք է արձակուրդ գար, բայց համավարակի շրջանն էր, անընդհատ հետաձգվում էր իր գալը։ Ամբողջ ամառն այն հույսով էր, որ պետք է արձակուրդ գա։ Եվ այդպես սեպտեմբերի 14-ին՝ կրտսեր եղբոր ծննդյան օրը, որոշեցինք գնալ Անդրեասի մոտ։ Սեպտեմբերի 15-ին այնտեղ էինք, տուն էինք վարձել։ Կարողացանք հանդիպել իր հետ, մի քանի ժամ իր հետ անցկացնել ու ճանապարհեցինք զորամաս։ Հաջորդ օրն էլ զորամասի մոտ գնացինք, որ հրաժեշտ տանք։ Երբեք չեմ մոռանա իր աչքերի տխրությունը, կարծես զգար, որ ինչ-որ բան է լինելու»։

Սեպտեմբերի 16-ին տղաները բարձրանում են դիրքեր, պատերազմի սկսվելու օրը և պատերազմի ողջ ընթացքում Անդրեասը եղել է Աղդամի դիրքերում։ «Անդրեասը հրետանավոր էր։ Տղաներն են պատմում, որ շատ լավ հաշվարկներ էր անում։ Հարվածները հասնում էին նշանակետին։ Առաջին օրից թեժ մարտերի մեջ են եղել։ Մինչև սեպտեմբերի 28-ի երեկոյան իրենից լուր չունեինք, չէինք կարողանում իր հետ կապ հաստատել։ Այդ օրը ժամը վեցի մոտակայքում զանգահարեց, մի երկու րոպե ենք խոսել։ Փորձում էի հարցեր տալ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ չէր ասում։ Դրանից հետո ամեն օր կապի մեջ էինք, իրեն ասում էի՝ ամեն օր գոնե մեկ անգամ զանգի, քո ձայնը լսեմ, դա ինձ հերիք է, որ մեկ ամբողջ օր ապրեմ։ Եվ նա զանգում էր։ Հոկտեմբերի 4-ին ամուսինս իր գործընկերների հետ ճանապարհ ընկավ Արցախ, օգնություն էինք հավաքել, այն տարել, հասցրել էր Արցախ՝ հատուկ դրա համար նախատեսված կենտրոն, բայց թույլ չէին տվել, որ դիրքեր բարձրանա։ Ամուսինս վերադարձավ, մի քանի օր անց՝ հոկտեմբերի 27-ին, կրկին պետք է գնային Արցախ, բայց մինչ կհասներ, Անդրեասը վիրավորվում է։ Տղաս խոր այրվածքներ էր ստացել, հայրիկն ամեն ինչ արել էր, որ կարողանար նույն օրը նրան Երևան տեղափոխել։ Մեր գյուղն արդեն գիտեր, որ տղաս վիրավոր է, բայց ես՝ ոչ։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան իմացա, նա արդեն Երևանում էր։ Բժիշկները 7 օր շարունակ պայքարեցին նրա կյանքի համար, բայց նոյեմբերի 6-ի լուսադեմին բժիշկը զանգահարեց ու ասաց՝ Անդրեասի սիրտը կանգնել է։

Անդրեասը երկու կրտսեր քույր և եղբայր ունի։ «Խենթանում էր փոքր եղբոր համար։ Երևի թե ծառայության ժամանակ ամենաշատը հենց նրան էր կարոտում։ Եվ հիմա Հայկս՝ փոքր տղաս, դարձավ ուժ տվողը։ Առողջական խնդիրներ ձեռք բերեցի, բայց ոտքերի վրա ամուր մնալուն օգնեց ընտանիքս»։

Հ. Գ.- Անդրեաս Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Ուրցաձոր գյուղի գերեզմանատանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular