Ֆինլանդիայի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՖինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին նա հայտարարել է ֆիննական «Իլտալեհտի» թերթին տված հարցազրույցում։
Հարցին ի պատասխան՝ Օրպոն ասել է, որ անպայման կցանկանար սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, բայց «երկխոսության ժամանակը դեռ չի եկել»։
Քաղաքական գործիչը նշել է, որ հակամարտության վիճակը չի կարող հավերժ շարունակվել, և որոշ պահի եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն նստել Ռուսաստանի հետ բանակցությունների համար