ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը․ պատմության այս օրը (27 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Սուրբ Սավվայի օր, Սերբիա՝ Սուրբ Սավվայի օր, Մոնակո՝ Սուրբ Դեվոտիի օր, Վրաստան՝ Վրաստանի լուսավորիչ սուրբ Նինոյի օր, Թուրքմենիա՝ Հայրենիքի պաշտպանի օր, Իսլանդիա՝ Արևային սուրճի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899– ծնվել է լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբյանը:

1919– ծնվել է, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան Ռոս Բաղդասարյանը: 1928 –ծնվել է դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը:

1939– ծնվել է ճանաչված երգահան Տիգրան Մանսուրյանը, որը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի:

1942 – վախճանվել է պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցը:

1944 – ծնվել է նկարչուհի, խեցեգործուհի Նոնա Գաբրիելյանը:

1962 –վախճանվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը:

1973- ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում 13 կրակոցներով 78-ամյա Գուրգեն Յանիկյանը սպանել է թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսպանիայի հետ:

2009-Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները իրականացրել են Բաքվի 26 կոմիսարների աճյունների վերահուղարկավորում, աճյունները, որոնք հանգչում էին Բաքվի կենտրոնում գտնվող զբոսայգու տարածքում, վերահուղարկավորվել են քաղաքի գերեզմանոցներից մեկում: Նշենք, որ հայտնաբերվել է ոչ թե 26, այլ 23 աճույն:

2010– հիմնադրվել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:

2017-նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն, բայց շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ:

2023- ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը։

- Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից:

2025– վախճանվել է լրագրող Արմեն Դուլյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

98- Հռոմի կայսր Ներվայի մահից հետո կայսր է դարձել Տրայանոսը:

1695 –Թուրքիայում  Ահմեդ 2-րդի մահից հետո սուլթան է դարձել Մուստաֆա 2-րդը:

1571 –ծնվել է  Իրանի շահ Աբբաս 1-ինը:

1585 —ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Հենդրիկ Ավերկամպը:

1621 —ծնվել է բրիտանացի գիտնական-բժիշկ Թոմաս Ուիլլիսը, որը հանդիսանում է անգլիական թունաբանության հիմնադիրներից մեկը:

1687 —ծնվել է հանրաճանաչ բարոկկո և ռոկոկկո ոճերի գերմանացի ճարտարապետ Իոհան Բալթազար Նեյմանը:

1731 —վախճանվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ Բարտոլոմեո Քրիստոֆորին, որը հանդիսանում է դաշնամուրի ստեղծողը:

1756 – ծնվել է ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:

1826 —ծնվել է ռուս գրող Միխաիլ Սալտիկով-Շչեդրինը:

1832– ծնվել է անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակ Լուիս Քերոլը:

1901 –վախճանվել է  իտալիացի հանրահայտ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին:

1918– Ֆինլանդիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:

1924 —տեղի է ունեցել Վլադիմիր Լենին թաղման արարողությունը:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  «Հունվարյան կարկուտ» օպերացիայի արդյունքում ամբողջովին հանվել է Լենինգրադի բլոկադան:

1948 —ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են դյուրակիր մագնիտոֆոններ՝ Wire Recording մակնիշի, արժեքը 149 դոլլար:

1967-կնքվել է միջազգային պայմանագիր, ըստ որի սահմանվել են պետությունների կողմից տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման կանոնները, միևնույն ժամանակ տիեզերքը հայտարարվել է ամբող մարդկության հարստություն և արգելվել է այնտեղ տեղադրել միջուկային զենք:

1973– Փարիզում կնքվել է խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Վիետնամից, ինչով փաստացի ավարտվել է Վիետնամի պատերազմը:

1983 —ավարտվել է ամենաերկար ստորջրյա Սեյկան թունելի շինարարությունը, որի երկարությունը 53,85 կմ է և այն կապում է ճապոնական Հոնսյու և Հոկայդո կղզիները:

1983 –վախճանվել է ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:

2010 – վախճանվել է ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:

2018 —վախճանվել է «IKEA» ընկերության հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը:

2020-ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը:

2055  —կլինի արևի մասնակի խավարում:

2074  —կլինի օղակաձև արևի խավարում:

2093 — կլինի արևի լրիվ խավարում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular