Սյունիքում շրջված բեռնատարը զինվորականների էր տեղափոխում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAysor.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ շրջված մեքենան տեղափոխում էր զինծառայողների:
Նրանք ստացել են վնասվածքներ ու տեղփոխվել մոտակա բժշկական կենտրոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ժամը 10.05-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում բեռնատար ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: