ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունը կոնյակ արտադրողներին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

2025 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը նվազել է մոտ 5,4 մլն բացարձակ լիտրով կամ մոտ 28 տոկոսով։ Մյուս կողմից՝ 2025 թ. ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայությունը կանգնեցնում է հայկական ընկերությունների՝ Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։

Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով վերցվում է 5-ական շիշ նմուշ, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ, որտեղ կանգնում են 10 օրից մինչև 49 օր, իսկ միջին օրական կուտակումները կազմում են 150 և ավելի բեռնատար։ Տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսվարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (1 օրվա կտրվածքով մոտ 100 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը), չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումն առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակները կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսվարողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց։

Ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, և լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման և հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ապահովելու հարցում։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին առնվազն 3000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած և շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել 200.0-ից մինչև 1500.0 մլն դրամ սահմանաչափով վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։ Վարկերը տրամադրվում են դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան մինչև 12 տոկոսային կետին համարժեք մասը, որպեսզի վարկառուի վճարած վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս։

Վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս, իսկ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի գծով կազմակերպությունների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular