ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են Մերձավոր Արևելքում վարժանքներ սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստվում են Մերձավոր Արևելքում բազմօրյա մարտական պատրաստության վարժանքներ սկսել՝ «ցույց տալու տարածաշրջանում օդային մարտական հզորությունը տեղակայելու, ցրելու և պահպանելու կարողությունը», գրել է «Al Arabiya»-ն։
«USS Abraham Lincoln» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը ժամանել է տարածաշրջան՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական արշավին նախապատրաստվելու համար: THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչպես սպասվում է, կուժեղացվի առաջիկա օրերին: