ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գետնանուշ

ՖՈՏՈ

Գետնանուշը (Arachis hypogaea) աշխարհում լայնորեն տարածված մշակաբույս է:

Գետնանուշի սերմերը հարուստ են սպիտակուցներով, առողջ ճարպերով, վիտամին E-ով, B խմբի վիտամիններով: Գետնանուշի կարագը լայն տարածում ունի ԱՄՆ-ում և համարվում է էներգետիկ սնունդ։ Գետնանուշի սերմերը պարունակում են մինչև 60% յուղ և մինչև 34% սպիտակուց։ Յուղը օգտագործվում է անմիջապես սննդի, ինչպես նաև պահածոների, հրուշակեղենի և օծանելիքի արդյունաբերության մեջ։

Գետնանուշի հայրենիքը Հարավային Ամերիկան է (հատկապես Բրազիլիան և Պերուն)։ Այն մարդիկ սկսել են մշակել մոտ 7–8 հազար տարի առաջ, իսկ Եվրոպա է հասել 16-րդ դարում՝ իսպանացի և պորտուգալացի ծովագնացների միջոցով։

Այնուհետև այն տարածվել է Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Գետնանուշը ծաղկում է հողի վրա, բայց պտուղները զարգանում են հողի տակ, ինչի պատճառով էլ այն հայերենում ստացել «գետնա-նուշ» անվանումը։ Իսկ ահա աշխարհում, ինչպես նաև Ռուսաստանում հայտնի անունը՝ «արախիս» գալիս է հուներեն αράχνη– սարդ բառից, իսկ պատճառը նրա պտուղների նմանությունն է սարդին:

Հետաքրքիր է այն, որ չնայած իր անվանը, գետնանուշը ոչ թե ընկույզ է, այլ լոբազգի բույս։ Ունի մոտավորապես 70 տեսակ, որոնց մեծ մասը վայրի են։ Շատ տեսակներ աճում են հիմնականում Բրազիլիայում, միայն մի տեսակը՝ արդյունագործական գետնանուշը կամ հողային ընկույզն է (Arachis hypogaea) շատ հայտնի բոլոր երկրներում: Այն ունի մեծ արդյունաբերական նշանակություն, աճեցվում է հիմնականում Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային երկրներում, իսկ Եվրոպական երկրներից Իսպանիայում, Իտալիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում։ Հայաստանում գետնանուշը լայնամասշտաբ չի մշակվում, բայց հնարավոր է աճեցնել և մասնավոր հատվածում սեփական օգտագործման, կամ անգամ հետաքրքրության համար աճեցվում է։ Մշակության համար ավելի հարմար են Արմավիրի մարզը, Արարատի մարզը, պահանջում է տաք և արևոտ կլիմա, թեթև, ավազակավային հող, ունի մոտ 120–150 օր աճման շրջան: Մեկ գետնանուշի բույսը կարող է տալ մինչև 40 պտուղ, իսկ ցողուններով կարելի է կերակրել անասուններին։ Գետնանուշի միջին բերքը ոռոգվող հողերում կազմում է 10-12 ց/հա, սակայն բարենպաստ պայմաններում և բարձր ագրոտեխնիկայի դեպքում բերքը հասնում է 35 ց/հա և ավելի։ Գետնանուշը նաև հարստացնում է հողը ազոտով՝ օգտակար լինելով գյուղատնտեսությանը։

Հայաստան գետնանուշ հիմնականում ներմուծվում է Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից և օգտագործվում է որպես ուտելու ընկույզ, հրուշակեղենի մեջ, ձեթի արտադրության համար:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular