Չինացի գեներալը մեղադրվում է ԱՄՆ-ին միջուկային գաղտնիքներ փոխանցելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ և Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, գեներալ Չժան Յուսյան կասկածվում է ԱՄՆ-ին չինական միջուկային զենքի վերաբերյալ կարևոր տեխնիկական տվյալներ փոխանցելու մեջ, հայտնել է «The Wall Street Journal»-ը:
Չժանը նաև մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այդ թվում՝ սպային պաշտպանության նախարարի պաշտոնում առաջխաղացնելու և ռազմական գնումների համակարգում պաշտոնեական առաջխաղացման համար: Նա նաև մեղադրվում է իշխանության չարաշահման և կուսակցության միասնությունը խաթարող ազդեցության ցանցեր ստեղծելու փորձի մեջ: