ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԵ Մասյացոտնի թեմում անցած օրը հերթական միջադեպն է եղել՝ Ոսկետափի համայնքապետը՝ գյուղում եկեղեցի կառուցած բարերարի հետ եկել են եկեղեցի և պահանջել, որպեսզի տեղի հոգևոր հովիվը՝ Տեր Արտաշեսը, մեկ ժամվա ընթացքում լքի եկեղեցին, տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։ «Միջադեպից մոտ 40 րոպե անց տեղի հավատացյալներն արդեն եկեղեցում էին։ Եկեղեցի էր եկել նաև «Հրապարակ» թերթի նկարահանող խումբը, հետո նաև այլ ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչը ստիպել է Նիկոլի ու նրա տիրադավների կողմնակիցներին առժամանակ ձեռքերը հեռու պահել Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցուց։ 

Կարծում եմ՝ շատերն են հստակ տեսնում, թե եկեղեցին պառակտիչներից պաշտպանելու գործում ինչ մեծ դեր ունեն մեր լրագրողները։ Մարդիկ տուն-տեղ թողած, շաբաթ-կիրակիներն աշխատանքային դարձրած՝ շտապ օգնության պես եկեղեցուց եկեղեցի, մեկ թեմից՝ մյուսն են գնում։ Հաճախ դա անում են իրենց վերջին կոպեկով։ Թուք ու մուր ուտելով, հալածվելով՝ արձանագրում են Նիկոլի ու նրա տիրադավների ապօրինությունները, բացահայտում նրանց ապազգային, հակաեկեղեցական և ուրացող էությունը։ Ոչ մի ջանք ու ուժ չեն խնայում, ինքնազոհաբար աշխատում են, և շատ արդար ու ճիշտ կլինի, որպեսզի այդ աշխատանքը ոչ միայ գնահատվի, այլև այն առավելագույնս արդյունավետ դարձնելու գոնե նվազագույն պայմաններ ստեղծվեն։

Իրենց մասնագիտական պարտքը կատարող ու գերակատարող լրագրողներին միայնակ թողնելու ոչ մի իրավունք չունենք։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց գոնե նվազագույն կարիքները հոգացվեն։ Ուստի, խնդրում և հորդորում եմ սրտացավ մարդկանց, ինչպես նաև որոշակի կարողություններ ունեցող ընդդիմադիր ուժերին, փորձել ինչ-որ լուծումներ առաջարկել։ Օրինակ, կարելի է աջակցել, որպեսզի լրագրողներն արագ արձագանքման խմբեր ձևավորեն և կարողանան մաքսիմալ արագ հասնել այնտեղ, որտեղ իշխանությունները կփորձեն հերթական սադրանքը կազմակերպել։ Սա պետք է համակարգված աշխատանք լինի։ Որովհետև մի կողմից բոլորս միասին պնդում ենք, որ եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումը համազգային խնդիր է, մյուս կողմից՝ այդ խնդրի լուծումը թողնում մի քանի լրագրողի ուսերին։ 

Հատկապես քաղաքական ուժերին խնդրում եմ այս հարցին ուշադիր լինել։ Նորից եմ կրկնում՝ եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք։ Մարդիկ «առաջնագծում», հոգեբանական-բարոյական մեծ ճնշման տակ գործ են անում։ Չի կարելի ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած հետևել նրանց աշխատանքին, հետո երեկոյան տարբեր եթերներում փիարվել։ Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը և հատկապես նրանք, ովքեր հավակնում են մեր երկիրն ու ժողովրդին առաջնորդելու պատասխանատվություն ստանձնել, պարտավոր են գործ անել կամ՝ նվազագույնը, աջակցել գործ անողներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular