ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ի և Հայաստանի իշխանությունները պարզաբանել են «Թրամփի ճանապարհի» շուրջ համագործակցության շրջանակը։ Վաշինգտոնը կունենա վերահսկիչ բաժնեմաս և թույլ չի տա երրորդ երկրներին մասնակցել նախագծին։ Սակայն, Երևանը կպահպանի իր ինքնիշխանությունը և կկարողանա ազդել վերջնական որոշումների վրա։ Գործարքը կարող է կնքվել 49-ից 99 տարի ժամկետով։

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ հայտարարություն են տարածել «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP կամ «Թրամփի ճանապարհ») նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ, գրում է ng.ru–ն։ Կողմերը պնդում են, որ այդ երթուղին նախատեսված է Հարավային Կովկասում խաղաղությունը ամրապնդելու և միջազգային առևտրում դրա կարևորությունը բարձրացնելու համար։ Գործարքի մասին առաջին անգամ հայտարարվել է անցյալ տարվա օգոստոսին, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագիրը։ Երևանը հույս ունի, որ «Թրամփի ճանապարհը» իրեն կապահովի անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և հնարավորություն կտա իրականացնել «Խաղաղության խաչմերուկը», մինչդեռ Բաքուն ցանկանում է անմիջական մուտք ունենալ իր Նախիջևանի էքսկլավ։

TRIPP-ը կկառուցվի Հայաստանի Սյունիքի մարզում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Դրա երկարությունը կկազմի մոտավորապես 42 կմ։ Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ իրենց տարածքում բոլոր անհրաժեշտ աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականը։ Հայաստանը նախատեսում է սկսել նախագծի գործնական իրականացումը տարվա երկրորդ կեսին, իսկ մինչ այդ աշխատում է փաստաթղթերի վրա. Միացյալ Նահանգները այդ նպատակով հատկացրել է 140 միլիոն դոլար։ Սակայն մինչ վերջերս գործնականում ոչ մի տեղեկատվություն չէր հրապարակվել «Թրամփի ճանապարհի» շուրջ բանակցությունների բովանդակության կամ նախնական համաձայնագրերի մասին։

Հինգ ամիս անց Երևանն ու Վաշինգտոնը վերջապես բացեցին գաղտնիության վարագույրը։ Միրզոյանն ու Ռուբիոն ընդգծեցին, որ իրենց համատեղ հայտարարությունը նախատեսված չէ ստեղծել որևէ իրավական պարտավորություն կամ պատասխանատվություն  Հայաստանի կամ Միացյալ Նահանգների համար, բայց այժմ պարզ է, թե ինչ ուղղությամբ են նրանք շարժվում։ Նախ, հայ-ամերիկյան TRIPP Development ընկերությունը կկառուցի և կշահագործի Թրամփի ճանապարհը։ Առաջին 49 տարիների ընթացքում դրա բաժնետոմսերի 74%-ը կպատկանի ամերիկացիներին, իսկ 26%-ը հայերին։ Գործընկերությունը կարող է երկարաձգվել ևս 50 տարով, սակայն կողմերը կբաժանեն բաժնետոմսերը 51% և49%  հարաբերակցությամբ՝ կրկին ամերիկացիների օգտին։

«Սա բանակցությունների արդյունք է և երկրների ներդրումների արտացոլում։ Միացյալ Նահանգները կկատարի զգալի ներդրումներ։ Հայաստանի կատարած հիմնական ներդրումը շինարարության իրավունքն է։ Սա բավականին արդար բաշխում է», - բացատրել է Միրզոյանը։

Միևնույն ժամանակ, նախարարը վստահեցրել է, որ TRIPP Development-ի գործունեությունը որևէ կերպ կամ որևէ փուլում չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Մասնավորապես, Երևանը կպահպանի վերջնական մաքսային որոշումներ կատարելու իրավունքը, անվտանգության միջոցառումները, ներգաղթի վերահսկողությունը, թույլտվությունների տրամադրումը, իրավապահ մարմինների ստուգումները և խուզարկությունները։ Միրզոյանը ընդգծել է, որ Ռուբիոյի հետ չի քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը նախագծում, քանի որ դա բացառապես հայ-ամերիկյան նախաձեռնություն է։ Սակայն Հայաստանը հասկանում է, որ առանց նրանց հետ համագործակցության չի կարողանա լիովին իրացնել իր տարանցիկ ներուժը։ Մասնավորապես, Երևանը սպասում է, որ Անկարան կբացի սահմանը, իսկ Մոսկվան ենթակառուցվածքային կապեր կհաստատի TRIPP-ի հետ։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Միրզոյանի և Ռուբիոյի համատեղ հայտարարությունը «Թրամփի ճանապարհի» իրականացման ևս մեկ քայլ է։ «Դրա էությունն այն է, որ ուրվագծվեն և պարզաբանվեն համատեղ ընկերություն ստեղծելու սկզբունքները, կողմերի ներդրումը դրա գործունեության մեջ, նրանց համապատասխան մասնակցությունը ընկերությունում և այլն: Առայժմ ամենակարևորն այն է, որ TRIPP Development-ը կստեղծվի Հայաստանի իրավասության ներքո և նրա օրենսդրության հիման վրա: Սա, մասնավորապես, նշանակում է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ունենա վերահսկիչ բաժնեմաս, Հայաստանը կպահպանի վերահսկիչ ձայնի իրավունքը, այդ թվում կառուցված ենթակառուցվածքներից օգտվելու իրավունք ունեցող անձանց վերաբերյալ հարցերում: Իհարկե, եթե խոսքը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների մասին է, նրանք, հավանաբար, չեն կարողանա օգտվել Թրամփի ճանապարհից, բայց մնացած բոլորի համար այդ երթուղին բաց կլինի՝ անկախ ընկերության գրանցման երկրից», - ասել է Մելիքյանը:

Ըստ նրա 49 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները կաջակցի Թրամփի ճանապարհի շահագործմանը (ներառյալ ստեղծված բոլոր ենթակառուցվածքները) և կստանձնի բոլոր հարակից ֆինանսական ռիսկերը: Միևնույն ժամանակ, ըստ Մելիքյանի, Վաշինգտոնը կապահովի, որ Ադրբեջանը, որը Թրամփի ճանապարհի մաս չէ, հավատարիմ մնա տարածաշրջանում հաղորդակցությունները ապաշրջափակելու իր պարտավորություններին: Միացյալ Նահանգները նաև կօգտագործի իր հեղինակությունը այլ խաղացողների ներգրավելու ուղղությամբ, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրներին, և նման կերպ կստեղծի միջազգային առևտրային կենտրոն։ «Ինչքան ես հասկանում եմ, 49 տարի անց Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են երկարաձգել իրենց համագործակցությունը ևս 50 տարով հօգուտ Հայաստանիընկերության բաժնեմասերի փոփոխությամբ, կամ դադարեցնել այն։ Վերջին դեպքում կառուցված բոլոր ենթակառուցվածքները կդառնան հայկական  սեփականություն», - հայտարարել է Մելիքյանը միարժամանակ բացատրելով, որ

 վերջնական համաձայնագիր դեռևս չի կնքվել, առայժմ Երևանը և Վաշինգտոնը շարունակում են քննարկումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular