Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները հատուկ միջոցառումներ են իրականացրել միգրացիոն վերահսկողության նպատակով Թբիլիսիում և Բաթումում, հայտնում է Georgia Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ըստ գերատեսչության տվյալների, համապարփակ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի, Թուրքիայի, Կոտ դ’Իվուարի, Սուդանի, Նիգերիայի, Հորդանանի և Հնդկաստանի քաղաքացիներ, որոնք Վրաստանում գտնվել են առանց օրինական հիմքերի։
Հաստատվել է, որ ձերբակալվածները երկրում գտնվել են Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի պահանջների խախտմամբ։
«Ներկայումս ձերբակալվածները պահվում են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր կացության կենտրոնում։ Տարվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսման ուղղությամբ», — նշված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։