ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովը երեկ միանգամից երկու արտահերթ նիստ է գումարել՝ աղմկահարույց և խնդրահարույց հերթական օրենքն անցկացնելու համար՝ ընտրություններին դիտորդների մասնակցության դեմ։ Նիստը սկսելուց առաջ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց այն՝ լքելով նիստերի դահլիճը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը», որը սահմանադրական մեծամասնություն ունի խորհրդարանում, առանց առանձնակի լուրջ ջանքերի ընդունեց այս օրենքը, որը նպատակ ունի ընտրությունները դիտարկելու հնարավորությունից զրկել բազմաթիվ կառույցների, որոնք հանդես են գալիս հակաիշխանական դիրքերից։

Ըստ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ գործող կարգավորումներով հստակ չեն այն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, երբ խախտվում է քաղաքական զսպվածության պահանջը։ Սովորաբար դիտորդական առաքելություններ Հայաստանում իրականացնում են կամ հասարակական կազմակերպությունները, կամ էլ ընդդիմադիր միավորումները, որոնք փորձում են ապահովել ընտրությունների վերահսկողությունը, թափանցիկությունը, թույլ չտալ խախտումներ։ Հասարակական կազմակերպությունները՝ Արևմուտքից ֆինանսավորվող, ըստ էության, դարձել են գործող իշխանությունների կամակատարները, և շատ դեպքերում հիմնական խախտումներին ուշադրություն չեն դարձնում։

Հատկապես Վաղարշապատի ընտրություններից հետո, երբ մի քանի դիտորդական կազմակերպություններ փաստեցին, որ իշխանությունը տոտալ կեղծիքների է գնացել, այժմ փորձում են օրենքով հիմքեր ստեղծել այդ կառույցներին առաքելությունից զրկելու և նրանց ընտրատեղամասեր թույլ չտալու համար։ Ըստ էության՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելով՝ մի քանի ժամում արագ անցկացրեցին օրենքի նախագիծը՝ ուղարկելով նախագահ Խաչատուրյանին ստորագրելու։ Թերևս կասկած չկա, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը անպայման ստորագրելու է այդ օրինագիծը։ Իսկ Հայաստանը հերթական անգամ գլորվելու է դեպի բռնապետություն, ուր էլ նրան քարշ է տալիս փաշինյանական իշխանությունը։

Սոնա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular