Իրանի կայունությունն է որոշում Հայաստանի տարանցիկ հնարավորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի թուլացումը, չնայած մնացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկարաժամկետ նպատակը, վերջին տարիներին ուղղակիորեն կապված է եղել եվրասիական կարևոր առևտրային զարկերակների վերահսկողության համար պայքարի հետ, գրում է ritmeurasia.ru–ն։
Այդ հանրապետությունում անկայունացումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը՝ վտանգելով Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված նախագծերը, որոնց մասնակցում է նաև Հայաստանը։ Վաշինգտոնը մշտապես ձգտում է զարգացնել տրանսպորտային շղթաներ, ինչի օրինակ է այլընտրանքային Մերձավոր Արևելքի միջանցքի (IMEC) առաջխաղացումը, որը մրցակից է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։
Չնայած ճնշումներին Թեհրանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես կարևոր լոգիստիկ կենտրոն առաջ մղելով իր սեփական միջանցքները՝ Ռուսաստան և Եվրոպա տանող ճանապարհները կրճատելու համար։ Հայաստանի միջով անցնող Պարսից ծոց-Սև ծով նախագծի սառեցումից հետո Իրանը ուշադրությունը կենտրոնացել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի զարգացման վրա։
Իրանի մասնակցությամբ նախագծերին, Հայաստանի մասնակցությունը, մասնավորապես Հյուսիս-Հարավ միջանցքը, ռազմավարական նշանակություն ունի։ Իրանը դիտվում է որպես Պարսից ծոցից դեպի Ռուսաստան և Սևծովյան տարածաշրջան բեռնափոխադրումների պոտենցիալ կապող օղակ, ինչը Երևանին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Թուրքիային և Ադրբեջանին շրջանցող երթուղիները:
Այսպիսով, թուլացած Իրանը ուղղակիորեն է նվազեցնում Հայաստանի տարանցիկ ներուժը, ինչը տարածաշրջանային կայունությունը դարձնում է գործնական կարևորության հարց:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը, հետաքրքրված չլինելով Թեհրանի հետ լայնածավալ բախմամբ, նախընտրում է կառավարվող անկայունության սցենարը, մինչդեռ Չինաստանը, որպես Իրանի ռազմավարական գործընկեր, գործում է զգուշորեն խուսափելով Միացյալ Նահանգների հետ բացահայտ բախումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am