ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը. պատմության այս օրը (24 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կիպրոս՝ Սուրբ Նեոֆիտի օր, Ռումինիա՝ Միավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1776 - ծնվել է  բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը:

1923- որոշում է ընդունվել պետականացնել Էջմիածնի վանքի թանգարանը իր հնագիտական, դրամատիկական, ազգագրական և գեղարվեստական ժողովածուներով, և հանձնել այն լուսժողկոմատին:

- Երևանում լույս է տեսել «Էկոնոմիչեսկի վեստնիկ Արմենիի» ամսագրի առաջին համարը:

- ՀԽՍՀ լուսժողկոմին առընթեր ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:

1924– ծնվել է մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը:

1933 - շահագործման է հանձնվել Երևանի ծխախոտի գործարանը:

1945 - ծնվել է  երաժշտագետ, մանկավարժ Սվետլանա Սարգսյանը:

1945 - ծնվել է  բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

1958– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

1973- որոշում է ընդունվել ստեղծել  հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ:

1987 - վախճանվել է  քիմիկոս Արամ Նալբանդյանը:

2002-Գյումրիի «Ալհմաս» հյուրանոցային համալիրում հանդիսավորությամբ բացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը: 

2005-Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազգամիջյան թշնամանք քարոզելու մեղադրանքով կալանավորվել է «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: 

 2008-Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ է դարձել դանիացի Յան Պոուլսենը: 

2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ  2-3 տարով ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում է շնորհել:

2013-Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։

2021- Ընդդիմությունը անհնազանդության ավտոերթ է անցկացրել Երևանում  պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականը:

2022- «ՔՊ» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ նոր օմբուդսմեն է ընտրել Քրիստինե Գրիգորյանին:

2023- հրաժարական է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

2025– Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

41- դավադրության արդյունքում սպանվել են  Գայոս Հուլիոս Գերմանիկոսը (Կալիգուլա) և նրա ընտանիքը:

76 –ծնվել Հռոմի կայսր Հադրիանոսը:

1705– ծնվել է իտալացի նշանավոր օպերային երգիչ Ֆարինելլին:

1712 - ծնվել է  Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Մեծը:

1720 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը հաստատել է Ռուսական կայսրության ծովային կանոնագիրքը:

1732 - ծնվել է Պրուսիայի թագավոր Պիեռ Բոմարշեն:

1776– ծնվել է ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող Էռնստ Հոֆմանը:

1791 - վախճանվել է  ֆրանսիացի քանդակագործ, Սանկտ Պետերբուրգի «Պղնձե ձիավոր» արձանի հեղինակ   Էթիեն Մորիս Ֆալկոնեն:

1848– ԱՄՆ-ում ոսկու առաջին ձուլակտորը հայտնաբերելուց հետո սկսվել է Կալիֆոռնիական «ոսկու տենդը»:

1851 - վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին։

1862 - Բուխարեստը հայտարարվել է Ռումինիայի մայրաքաղաք:

1919 — Խորհրդային Ռուսաստանում Սվերդլովի ստորագրությամբ ընդունվել է կազակության դեմ պայքարի հրամանը, որի արդյունքում սկսվել է բոլշևիկների կարմիր տեռորը կազակների և նրանց ընտանիքների դեմ:

1920 —վախճանվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդելյանին:

1924– սկսվել են առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:

1935 —ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի վաճառակետերում հայտնվել են  «Սերուցքային էլ Կրյուգերից» անվանմամբ գարեջրով ալյումինե տարողություններ:

1953– ծնվել է ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը:

1965 - վախճանվել է  անգլիացի քաղաքագետ, քաղաքական գործիչ  Ուինսթոն Չերչիլը:

1966 —Մոնբլան լեռան մոտ վթարի է ենթարկվել հնդկական Boeing 707 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 117 մարդ:

1984– թողարկվել է առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:

1989-վախճանվել է խորհրդային նկարիչ-վունդերկինդ Սաշա Պուտյան, որը իր կարճ կյանքի (12 տարի) ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք:

2011– Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչական գործության` պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, իսկ մոտ 180-ը վիրավորվել են:

2015 —Ուկրաինայի արևելքում ընթացող  հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարեուպոլ քաղաքի  «Արևելյան» միկրոշրջանի հրետակոծությունը, որի արդյունքում զոհվել է 31 մարդ, իսկ 117-ը վիրավորվել են:

2016 —վախճանվել է արհեստական բանականության ոլորտում աշխատող ամերիկացի գիտնական Մարվին Լի Մինսկին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular