Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութի 2-րդ հարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 23-ին, ժամը 22:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութի 2-րդ հարկում՝ պահեստային հատվածում (ընդհանուր 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ հունվարի 24-ին, ժամը 00:28-ին: Այրվել են արկղերով պահեստավորած կահույքի պարագաներ (մոտ 150 քմ):