ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում: Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են կատարված աշխատանքներին, իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին, նոր և ժամանակակից մոտեցումներով ներկայացումների բեմադրությանը, փառատոների կազմակերպմանը, օտարերկրյա ռեժիսորների հետ սերտ համագործակցությանը, լուսաձայնային տեխնիկայով հագեցած միջոցառումների կազմակերպմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը:

Այսօր թատրոնի բեմում կկայանա Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի նոր ստեղծագործական մեկնարկի մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ ներկա Կառավարության օրոք բացվում է թատրոն, կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ: Բացի Համազգային թատրոնի կառուցումից՝ ոլորտում կապիտալ աշխատանքների ծավալը շարունակաբար աճում է. շուտով առնվազն երկու մարզային թատրոններ ևս կհիմանորոգվեն և կվերանորոգվեն: Մշակույթի և կրթական օջախների բացումը, նորոգումն ու հիմնանորոգումն ամրապնդում են պետության զարգացումը. որտեղ կրթության և մշակույթի զարգացում կա, բարելավվում է նաև մարդու կյանքի որակը»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ Համազգային թատրոնի կառուցումն իրականացվել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, ինչը օրինակելի ձևաչափ է:

Նրա խոսքով` պետությունը մեծ ներդրում է ունեցել շինարարական աշխատանքների և նյութատեխնիկական բազայի հագեցվածության աշխատանքներում: Նոր թատրոնն ունի բոլոր հնարավորությունները մշակույթի տնտեսականացման բաղադրիչի զարգացման համար:

«Այստեղ կան բոլոր պայմանները, որպեսզի հիմնական դահլիճից բացի՝ գործեն այլ հարթակներ ևս, որոնցում տեղի կունենան մշակութային այլ միջոցառումներ: Արդեն իսկ քննարկում ենք թատրոնի տանիքում հարթակ ունենալու հարցը, որտեղ կիրականացվեն տարբեր ձևաչափերի միջոցառումներ: Մի խոսքով՝ կառույցը և դահլիճը մտածված են նոր դիզայնով և տեխնիկական նոր լուծումներով և կարծում եմ, որ Համազգային պետական թատրոնը մեր լավագույն թատերական հաստատություններից է: Թատրոնի բացումը կազդարարվի երեք առաջնախաղերով, ինչը վկայում է թատրոնի գործունեության ակտիվության մասին»,- ասել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ նորակառույց շենքի հարկի ներքո թատրոնը կունենա հազարավոր հանդիսատես:

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի նշմամբ՝ շենքը գործարկվում է փուլային տարբերակով, և ժամանակի ընթացքում տեղի կունենան ենթակառուցվածքների բարելավումներ: Նորակառույց թատրոնը հագեցած է լուսաձայնային արդի տեխնիկայով:

«Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ավելի քան վեց ամիս չենք ունեցել մեր տանիքը և ներկայացումներով շրջագայել ենք Հայաստանի ողջ տարածքով, հանդես ենք եկել արտերկրում: Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, ինչպես նաև մասնակցել ենք տարբեր միջազգային և հանրապետական փառատոների։ Ավելի քան 20 000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը համահունչ է մեր համազգային առաքելությանը»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել, որ անկախ շենքի առկայությունից՝ միևնույն է Համազգային թատրոնը շարունակելու է մարզային և միջազգային հյուրախաղային գործունեությունը։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն անդրադարձել է թատրոնի հիմնադրման պատմությանը.

«Մեզ համար շատ երջանիկ պահ է. 35 տարի առաջ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբել մի շարք լավագույն դերասանների և ստեղծել թատրոն։ Անվերջ դեգերումներից հետո այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է և մեզ համար շատ հուզիչ»,- ասել է Նարինե Գրիգորյանն ու շնորհակալություն հայտնել 35 տարիների ընթացքում թատրոնի գործունեության հետ առնչվող մարդկանց, հանդիսատեսին, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին:

Նա տեղեկացրել է՝ առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

Նշենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կառուցվել է ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով: 2019 թվականին մեկնարկած շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը՝ գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular