Բայրամովն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի արտքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, գրել են ԶԼՄ-ները։
Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանն ու ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։
Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխադարձ այցելությունները և առկա քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ։