«Ուկրաինան պետք է լքի Դոնբասը»․ Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մենք, բնականաբար, չենք ցանկանում հրապարակայնորեն մանրամասնել քննարկվող դրույթները, ուստի չեմ կարող և չեմ էլ ասի, թե ինչ բանաձև է նկատի առնվում Անքորիջի բանաձևով։ Մենք սա համարում ենք ոչ պատշաճ։ Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, որ ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասից։ Սա շատ կարևոր պայման է», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ում ներկայումս մնում է ռուսական սառեցված ակտիվների 5 միլիարդ դոլարից մի փոքր պակաս։
Նա նաև նշել է, որ այդ միջոցները կարող են ծախսվել մարտական գործողությունների ընթացքում վնասված տարածքների, այդ թվում՝ Դոնբասի վերականգնման վրա։